Շառլ Ազնավուրն արդեն իր ձիթենու ծառն ունի Աշխարհի Արդարներին նվիրված պուրակում
Իսրայելի Նվե Շալոմ բնակավայրում՝ Աշխարհի Արդարներին նվիրված պուրակում, այսօր ձիթենու ծառ է նվիրվել աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրին՝ հրեական ողջակիզման ժամանակ ընտանիքով հրեաներին փրկելու համար: Ֆեյսբուքյան իր էջում գրել է Երուսաղեմի հայոց պատրիարքարանի դիվանապետ Հովնան Բաղդասարյանը:
Հիշեցնենք, որ նախօրեին Իսրայելի նախագահի նստավայրում կայացել է Շառլ Ազնավուրի և նրա քրոջը՝ Աիդա Ազնավուրի պարգևատրման արարողությունը: Ռաուլ Վոլլենբերգի անվան միջազգային կազմակերպությունը (IRWF) որոշմամբ Ազնավուրները պարգևատրվել են շվեդ դիվանագետ Ռաուլ Վալենբերգի անվան մեդալով: Նրանք հեղինակավոր մրցանակին արժանացել են մարդասիրական գործունեության համար: Փարիզում նացիստական օկուպացիայի դժվարին շրջանում Ազնավուրների ընտանիքը՝ մայրը՝ Քնարը, հայրը՝ Միշան, ինչպես նաև հենց իրենք, օգնել են ֆաշիստների կողմից հետապնդվող մարդկանց: Աիդա Ազնավուրը ներկա չի եղել արարողությանը, նրա պարգևը վերցրել է Շառլ Ազնավուրի որդին՝ Նիկոլասը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան