«Առինջ մոլ»-ի աշխատակիցները այսօր բողոքի ակցիա կանեն. «Ժամանակ»
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Առինջ մոլ» տոնավաճառի աշխատակիցները ուրբաթ օրը բողոքի ակցիա կանեն՝ ընդդեմ հարկային մարմինների. գրել է «Ժամանակ»-ը:
«Նրանց խոսքով՝ հարկային աշխատակիցները լցվել են «Առինջ մոլ» և ստիպում են պարտադիր ՀԴՄ կտրոն տրամադրել, ինչպես նաև ամբողջությամբ վարել փաստաթղթաշրջանառությունը։
Առևտրականների խոսքով՝ դա իրենց ձեռնտու չէ։ Տոնավաճառի աշխատակիցները համարում են, որ իրենք սկսնակներ չեն, որ սկսեն զրոյից կրթվել, հարկային վարչարարություն սովորել և այլն։ Այդ իսկ պատճառով էլ նորից դուրս են գալու փողոց՝ պնդելով իրենց պահանջը»,-գրել է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան