Չկա համոզմունք, որ սպանդանոցները հասանելի կլինեն գյուղացիներին. Նիկոլ Փաշինյան
Խորհրդարանն այսօր առաջին ընթերցմամբ ընդունեց Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը։ Օրինագծին դեմ քվեարկեց միայն «Ելք» խմբակցությունը։
Խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը վարման կարգով նշեց. «Մենք ընդհանուր առմամբ կողմ լինելով գաղափարին, այս փուլում դեմ ենք քվեարկում, որովհետև ի վերջո չկա համոզմունք, որ սպանդանոցները հասանելի կլինեն իրականության մեջ գյուղացիներին, և եթե այդպես չլինի ու նրանք վարչական պատասխանատվության ենթարկվեն, այնքան էլ ճիշտ չի հասկացվի»։
ԱԺ-ն կողմ քվեարկեց նաև ԱԺ «Ծառուկյան դաշինք» խմբակցության պատգամավորների կողմից առաջին ընթերցմամբ ներկայացված «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի նախագիծը, «Լիցենզավորման մասին», «ՀՀ քաղաքացիության մասին», «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Ոստիկանության մասին» օրենքի նախագծերը:
Հարակից հրապարակումներ`
- ՍԱՊԾ պետ. Ոչ սպանդանոցային պայմաններում մորթ կատարելու դեպքում սպառնում է տուգանք
- ՍԱՊԾ. Կա լրացուցիչ 40-70 սպանդանոցի պահանջարկ
- Իշխան Կարապետյան. Սպանդանոցային ծրագրի մասնակցության աշխուժությունը ոգևորիչ է
- Վարչապետն անհրաժեշտ է համարում սպանդանոցային կարողություններ ձևավորելը
- Անասնապահական ֆերմաներում, սպանդանոցներում, ձկնաբուծական տնտեսություններում այսուհետ ստուգումներն իրականացվելու են ստուգաթերթերի միջոցով
- Մայիսի 1-ից պետական գնումներով միս պետք է ձեռք բերվի միայն սպանդանոցներից
- Սպանդանոցային մորթի անցնելու ուղղությամբ աշխատանքները շարունակվում են
- Մայիսից պարտադիր է դառնալու մորթը սպանդանոցում
- ՍԱՊԾ. Մի քանի սպանդանոցներ պատրաստ են ապահովել իրացման ցանցներին մսով
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան