Ինչո՞ւ Դուք չեք ճանաչում Հայոց ցեղասպանությունը. Ազնավուրի հարցը՝ Իսրայելի նախագահին
Իսրայելի նախագահի նստավայրում նախօրիեն կայացել է աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրի և նրա քրոջը՝ Աիդա Ազնավուրի պարգևատրման արարողությունը: Ռաուլ Վոլլենբերգի անվան միջազգային կազմակերպությունը (IRWF) որոշմամբ Ազնավուրները պարգևատրվել են շվեդ դիվանագետ Ռաուլ Վալենբերգի անվան մեդալով: Նրանք հեղինակավոր մրցանակին արժանանում է մարդասիրական գործունեության համար: Փարիզում նացիստական օկուպացիայի դժվարին շրջանում Ազնավուրների ընտանիքը՝ մայրը՝ Քնարը, հայրը՝ Միշան, ինչպես նաև հենց իրենք, օգնել են ֆաշիստների կողմից հետապնդվող մարդկանց:
Աիդա Ազնավուրը ներկա չի եղել արարողությանը, նրա պարգևը վերցրել է Շառլ Ազնավուրի որդին՝ Նիկոլասը:
Dailymail-ի հաղորդմամբ, Ազնավուրն իր պարգևը ստացել է Իսրայելի նախագահ Ռոուվեն Ռիվլինից, ով ասել է, որ շատ է սիրում Ազնավուրի երաժշտությունը, «Լա Բոհեմ»-ն իր ամենասիրելի երգն է:
Նա նաև նշել է, որ Ազնավուրների ընտանիքը Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին թաքցրել է նացիստների կողմից հետապնդվող մի շարք մարդկանց, իսկ Շառլն ու նրա քույրը՝ Աիդան, մասնակցել են փրկարարական աշխատանքներին:
«Ազատության» հաղորդմամբ, Ազնավուրն իր խորին երախտագիտությունն է հայտնել թե Վալենբերգի անվան հիմնադրամին՝ պարգևի համար, թե Իսրայելի նախագահին՝ ընդունելության համար:
Աշխարհահռչակ շանսոնիեն նաև հարցրել է, թե ե՞րբ է ի վերջո Իսրայելը ճանաչելու Հայոց ցեղասպանությունը:
«Ես ոչ գաղտնի հարց եմ Ձեզ ուղղում և չեմ սպասում պատասխանի, այնուամենայնիվ կարևոր է այն բարձրացնել: Ինչո՞ւ Դուք չեք ճանաչում Հայոց ցեղասպանությունն այն դեպքում, երբ ինքներդ եք տառապել նացիստական ռեժիմից», - հարցրել է Ազնավուրը:
Ի պատասխան՝ Ռիվլինն ասել է, որ դա քաղաքական հարց է, և իր՝ Քնեսեթի պատգամավոր ու այնուհետև նաև նախագահ աշխատած ժամանակաշրջանում յուրաքանչյուր տարի հարցը Իսրայելի խորհրդարանում բարձրացրել են, հիշատակել են Հայոց ցեղասպանության օրը, և ինքն էլ 2015 թվականին ՄԱԿ-ի ամբիոնից բավական հստակ խոսել է 1915 թվականին տեղի ունեցած Հայոց ցեղասպանության մասին:
«Մենք Քնեսեթում ներկա ենք եղել այդ սարսափելի իրադարձությունների հիշատակի արարողությանը: Ցավոք, Իսրայելի կառավարությունը չկարողացավ տեղի ունեցածը ճանաչել որպես Ցեղասպանություն, և միակ հարցն այն է, թե ինչպես է այն ձևակերպվում: Եվ ես, որպես Իսրայելի նախագահ, պարտավոր եմ հարգել Իսրայելի կառավարության որոշումները: Կոտորած, թե ցեղասպանություն՝ սարսափելի, սարսափելի բան է տեղի ունեցել Հայ ժողովրդի հետ 1915 թվականին», - մասնավորապես ասել է Իսրայելի նախագահը:
Հարակից հրապարակումներ`
- Շառլ և Աիդա Ազնավուրները կպարգևատրվեն Ռաուլ Վոլլենբերգի մեդալով
- Շառլ Ազնավուրն իր բեմական գործունեության 70-ամյակը կնշի Միլանում
- Շառլ Ազնավուրը համերգային շրջագայություն է ունենալու Ֆրանսիայում
- Շառլ Ազնավուրը համերգներով հանդես կգա Պետերբուրգում ու Մոսկվայում
- Ազնավուր. Ես շատ հպարտ եմ, որ որդիս՝ Նիկոլան, որոշեց մկրտվել Հայաստանում
- Երևանում Շառլ Ազնավուրի ինտերակտիվ թանգարանն աշխարհում լինելու է առաջինը, որտեղ հերոսն իր կյանքի մասին պատմում է անձամբ
- Շառլ Ազնավուրը Հայաստանում է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան