Տուսկը հայտնել է Կատալոնիայի հետ բանակցություններ չվարելու ԵՄ որոշման մասին
Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը հայտարարել է, որ Իսպանիայից անկախանալու վերաբերյալ Կատալոնիայի խորհրդարանի որոշումը որևէ բան չի փոխում Եվրամիության համար:
«Եվրամիության համար որևէ բան չի փոխվում: Իսպանիան մնում է մեր միակ զրուցակիցը»,- Գազետա.ռու-ի հաղորդմամբ՝ այս մասին նա գրել է Թվիթերի իր միկրոբլոգում:
Տուսկը հույս է հայտնել, որ Իսպանիայի կառավարությունը «ոչ թե ուժի, այլ խոսքի փաստարկի կողմնակից է»:
Այսպես, Եվրոպական խորհրդի նախագահը հանդես է եկել միայն Մադրիդի հետ երկխոսության պահպանման օգտին: Ավելի վաղ Եվրամիությունը նույնպես աջակցություն էր հայտնել Իսպանիայի իշխանություններին Կատալոնիայի կարգավիճակի հետ կապված հարցում:
Հարակից հրապարակումներ`
- Կատալոնիայի խորհրդարանը հայտարարել է Իսպանիայից անկախանալու մասին
- Կատալոնիայի առաջնորդի ելույթը վերջին պահին չեղարկվել է
- Մադրիդը դադարեցրել է Կատալոնիայի ինքնավար մարզի ղեկավարության լիազորությունները
- ԵՄ-ն չի միջամտի Իսպանիայի և Կատալոնիայի միջև հակամարտությանը. Տուսկ
- Կատալոնական ճգնաժամն Իսպանիայի համար կարող է արժենալ 12 մլրդ Ֆունտ ստերլինգ
- Կատալոնիայի ղեկավարի գնահատմամբ՝ հանրաքվեի արդյունքները տպավորիչ են
- Կատալոնացիները Բարսելոնայի կենտրոնում անկախության հանրաքվեի դեմ բողոքի ցույց են կազմակերպել
- ԵՄ հանձնաժողովի նախագահ․ Ես կհարգեմ Կատալոնիայի անկախության «այո»-ն
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան