Կին թեկնածուներից միայն մեկն է ինքնաբացարկ ներկայացրել
Համայնքի ղեկավարի կին թկնածուներից որևէ մեկը չի ներկայացրել ինքնաբացարկի դիմում: Նոյեմբերի 5-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում առաջադրված կին թեկնածուներից միայն մեկն է ինքնաբացարկ հայտնել: Panorama.am-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովից հայտնցին, որ ինքնաբացարկի դիմում է ներկայացրել Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի ավագանու անդամի թեկնածու Կարինե Չոբանյանը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 26-ին ժամը 18.00-ին, լրացել է նոյեմբերի 5-ի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների համայնքի ղեկավարի և ավագանու անդամի գրանցված թեկնածուների կողմից ինքնաբացարկի դիմումներ ներկայացնելու ժամկետը:
Սահմանված ժամկետում ընտրություններին որպես համայնքի ղեկավարի թեկնածու գրանցված 144 քաղաքացիներից 40-ը ներկայացրել է ինքնաբացարկի դիմում: Ավագանու անդամի գրանցված 983 թեկնածուներից ինքնաբացարկի դիմում է ներկայացրել 24 թեկնածու:
Ավելի վաղ հայտնել էինք, որ hամայնքի ղեկավարի հերթական ընտրություններին 49 համայքներում գրանցվել է 135 թեկնածու, որոնցից 3-ը կանայք են: Նրանք առաջադրված են Գեղարքունիքի մարզի Գեղամասար, Գեղաքար, Լոռու մարզի Օձուն համայնքներում:
Ավագանու անդամի հերթական ընտրություններին 54 համայքներում գրանցվել է 983 թեկնածու, որոնցից 50-ը կանայք էին:
Հարակից հրապարակումներ`
- Կարծում ենք՝ նոյեմբերի 5-ի ընտրություններից հետո ՀՀԿ-ն կպահպանի և կավելացնի իր ներկայությունը ՏԻՄ-երում. Շարմազանով
- Որպես համայնքի ղեկավարի թեկնածու գրանցված 144 քաղաքացիներից 40-ը ինքնաբացարկի դիմում է ներկայացրել
- Իոննիսյանը ՏԻՄ ընտրություններին դիտորդական առաքելություն չի իրականացնելու. «Ժամանակ»
- ՏԻՄ ընտրությունները կդիտարկի 1 017 տեղական դիտորդ
- «Ֆեյք» թեկնածուներ, ոչ մրցակցային ընտրություններ՝ քաղաքներում
- 69 համայնքում ՏԻՄ ընտրություններ կանցկացվեն
- Գեղամասարում ՀՀԿ-ն կին գործիչ է առաջադրել