
ՌԴ կառավարությունը թույլատրել է թուրքական լոլիկի ներկրումը Ռուսաստան
ՌԴ կառավարությունը թույլատրել է թուրքական լոլիկների ներկրումը ռուսական շուկա՝ գյուղատնտեսության նախարարության հետ համաձայնեցված ծավալներով։ Այս մասին գրում է «Լենտա.ռու»-ն՝ վկայակոչելով գերատեսչության կայքի պաշտոնական տեղեկատվությունը։
«Կատարված փոփոխությունը թույլ կտա 2017 թվականի նոյմեբերի 1-ից սկսած՝ թուրքական լոլիկ ներմուծել ռուսական ծուկա»,- ասված է փաստաթղթում։
Ռուս-թուրքական միջկառավարական հանձնաժողովի ռուսական հատվածի նախագահ Ալեքսանդր Նովակն ավելի վաղ հայտարարել էր, որ թուրքական լոլիկի ներկրման արգելքը կհանվի նոյեմբերի 1-ից։ Ընդ որում, գյուղնախարարությունն առաջարկում է ներմուծման ծավալները սահմանափակել տարեկան 50 հազար տոննայով։
Հարակից հրապարակումներ`
- Պուտինն Էրդողանի հետ քննարկել է ՌԴ թուրքական լոլիկի մատակարարումը
- Թուրքական լոլիկը ռուսական շուկա չի մտնի
- ՌԴ-ն չի պլանավորում թուրքական լոլիկի համար բացել իր շուկան