Գ. Ավետիսյան. Ալերգիկ մարդկանց խորհուրդ եմ տալիս չօգտագործել ԳՁՕ պարունակող սննդամթերք
«Հայաստանում շատ ֆերմերներ ու գյուղատնտեսներ չգիտեն, թե ինչ գենետիկորեն ձևափոխված օրգանիզմ (ԳՁՕ) են օգտագործում»,-ասաց սննդամթերքի անվտանգության փորձագետ Գեորգի Ավետիսյանը:
Նա բացատրում է, որ անտեղյակության հետևանքով գյուղատնտեսությունը սխալ են վարում, պետական մոտեցում էլ այս հարցին չկա:
«Պետք է մարդկանց զգուշացնեն, սովորեցնեն, որ եթե սա ցանես, ապա այս թույները պետք չէ օգտագործել: Պետք է պրոպագանդա իրականացնել, որ ֆերմերները հետաքրքրվեն, թե ինչ են օգտագործում և ինչի համար»,-ասաց Գ. Ավետիսյանը, նկատելով, որ շատ երկրներում ԳՁՕ պարունակող սննդամթերքի աճեցումն արգելված է, բայց նման օրգանիզմներ պարունակող սննդամթերքի վաճառքը՝ ոչ: Դա պայմանավորված է էկոլոգիական խնդրով:
Գ. Ավետիսյանը նշեց՝ մոտ մեկ ամիս առաջ Եվրասիական տնտսական հանձնաժողովի որոշում եղավ, որ ԵԱՏՄ տարածքում սննդամթերքի վրա պետք է լինի ԳՁՕ-ի վերաբերյալ մակնշում:
Բանախոսը կասկած հայտնեց, որ դրա մասին տեղեկացված չէ լիազոր պետական մարմինը՝ ՍԱՊԾ-ն:
«ԳՁՕ-ն օրգանիզմի վրա վատ ազդեցություն չի թողնում, ալերգիկ մարդկանց խորհուրդ եմ տալիս չօգտագործել»,-ասաց նա:
Թե ինչու՝ տեսանյութում:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան