2018-ի ձմեռային Օլիմպիական խաղերի տոմսերի ընդամենը 31 տոկոսն է վաճառվել
Հարավային Կորեայի Փենչհան քաղաքում կայանալիք 2018 թվականի ձմեռային Օլիմպիական խաղերի հնարավոր 1,07 միլիոն տոմսերից վաճառվել է միայն 275 հազար 964 -ը, իսկ Պարալիմպիադա-2018-ի տոմսերի 0,2 տոկոսը:
ՏԱՍՍ-ը, հղում անելով Inside the Games-ին, գրում է, որ Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) մամուլի ծառայության ներկայացուցիչը նշել է, որ կազմակերպիչներն ամբողջությամբ աջակցում են Օլիմպիական խաղեր-2018-ի կազմկոմիտե գործունեությանը: Նշվել է, որ ՄՕԿ-ի ներկայացուցիչները Փենչհան վերջին այցի ժամանակ կորեացի կազմակերպիչների հետ քննարկել են մի շարք լրացուցիչ գաղափարներ կապված տոմսերի վաճառքի հետ, որոնք կիրականացվեն առաջիկա երեք ամիսներին:
2018 թվականի ձմեռային Օլիմպիական խաղերը կայանալու են փետրվարի 9-25-ը, Պարալիմպիադա-2018-ը՝ մարտի 9-18-ը: