Այս շաբաթ շփման գծում իրավիճակը համեմատաբար լարված է եղել. ՊԲ
Հոկտեմբերի 22-ից 28-ն ընկած ժամանակահատվածում իրադրությունը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում նախորդ շաբաթվա համեմատ եղել է լարված:
Ինչպես տեղեկացնում են ԱՀ ՊԲ մամուլի ծառայությունից, նշված ժամանակահատվածում հակառակորդը բացի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքպահների ուղղությամբ կիրառել է նաև «ՍՊԱՅԿ» տիպի հակատանկային կառավարվող հրթիռներ, տարբեր տրամաչափի ականանետեր ու նռնականետեր:
ՊԲ առաջապահ զորամասերը լիարժեք վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում