Բաղանիսում պատրաստվում են ծառատունկին
Սահմանամերձ Բաղանիսում այգիների հիմնման ակտիվ աշխատանքներ են ընթանում:
Գյուղապետ Նարեկ Սահակյանի ֆեյսբուքյան էջի փոխանցմամբ, ակտիվ կերպով ընթանում է Միավորված ազգերի կազմակերպության Զարգացման ծրագրի «Ինտեգրված աջակցություն գյուղական համայնքների զարգացմանը․ համայնքների դիմակայունության ամրապնդում» ծրագիր աջակցությամբ սահամանամերձ Բաղանիսի պտղատու այգիների հողհարթեցման, փոսերի փորման, ցանկապատման և հենասյուների ներկման աշխատանքները:
«Նախատեսվում է ծառատունկը կազմակերպել նոյեմբերի առաջին տասօրյակում: 2016թ-ին այս տարածքը «Հայաստան» համահայկական հիմնադրամի ֆինանսավորմամբ ապահովվել է ոռոգման ջրով»,-նշում է Սահակյանը:
Հիշեցնենք, որ ծրագրի շրջանակներում հիմնվելու է հոնի և պնդուկի երեք հեկտար այգի իր առանձին ցանկապատով և ոռոգման կաթիլային համակարգով:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում