Լ. ՄՆացականյանը կարևորել է քաղաքացիական ակտիվ դիրքորոշում ունեցող երիտասարդների դերը պաշտպանունակության ամրապնդման գործում
Արցախի Հանրապետության ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանն այսօր ընդունել է Արցախում մեկնարկած հայկական կուսակցությունների երիտասարդական ֆորումի մասնակիցներին:
Արցախի Հանրապետության ՊՆ մամուլի ծառայության հաղորդմամբ, բանակի հրամանատարը, կարևորելով քաղաքացիական ակտիվ դիրքորոշում ունեցող երիտասարդների դերը մեր երկրի պաշտպանունակության ամրապնդման և հանրային մթնոլորտի առողջացման տեսանկյունից, անդրադարձել է առաջնագծում տիրող օպերատիվ-մարտավարական իրադրությանը, բանակաշինության ընթացիկ փուլի համալիր գործընթացներին:
Երիտասարդական ֆորումի մասնակիցները, շնորհակալություն հայտնելով բանակի հրամանատարին ընդունելության համար, նշել են, որ նման հանդիպումները օգտակար են երիտասարդական կազմակերպությունների, ուսանողական խորհուրդների և կուսակցությունների երիտասարդական թևերի հետագա աշխատանքները առավել հասցեական կազմակերպելու առումով:
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում