Իսպանիայի վարչապետը Կատալոնիայի ղեկավարի լիազորությունները փոխանցել է փոխվարչապետին
Կատալոնիայի ղեկավարի գործառույթները ԿառլեսՊուչդեմոնի փոխարեն կիրականացնի Իսպանիայի փոխվարչապետ Սորեա Սանթոս դե Սանտամարիան։ Այս մասին գրում է «Գազետա.ռու»-ն՝ վկայակոչելով El Mundo-ին։
Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյը իր վրա է վերցրել ժեներալիտետի ղեկավարի գործառույթները, սակայն դրանք իրականացնում է Սանտամարիան։
Հատկանշական է, որ Իսպանիայի նախարարների խորհուրդն իր վրա է վերցրել Կատալոնիայի կառավարության խորհրդի լիազորությունները։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մարիանո Ռախոյը և Սորեա Սանթոս դե Սանտամարիան պաշտոնապես նշանակվել են Կատալոնիայի առաջնորդներ։
Հարակից հրապարակումներ`
- Հարավային Օսիան պատրաստ է քննարկել Կատալոնիայի անկախությունը ճանաչելու հարցը
- Կատալոնիայի խորհրդարանը հայտարարել է Իսպանիայից անկախանալու մասին
- Կատալոնիայի առաջնորդի ելույթը վերջին պահին չեղարկվել է
- Մադրիդը դադարեցրել է Կատալոնիայի ինքնավար մարզի ղեկավարության լիազորությունները
- Ֆրանսիան չի պատրաստվում ճանաչել Կատալոնիայի անկախությունը
- Կատալոնիայի ղեկավարի գնահատմամբ՝ հանրաքվեի արդյունքները տպավորիչ են
- Կատալոնիան պաշտոնապես կխնդրի Մադրիդին՝ բանակցություններ սկսել անկախության հանրաքվեի շուրջ
- Իսպանիայում Կատալոնիայի անկախության վերաբերյալ հանրաքվեին դեմ են