Անկարայում շուրջ 50 օտարերկրացի է ձերբակալվել
Թուրքիայի անվտանգության ուժերն Անկարայում ձերբակալել են 49 օտարերկրացու «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման մեջ ներգրավված լինելու կասկածանքով: ՏԱՍՍ-ը, հղում անելով Hürriyet-ին, գրում է, որ Անկարայի դատախազությունն այլ պետությունների 55 քաղաքացու ձերբակալելու թույլտվություն է տվել: Մայրաքաղաքի տարբեր շրջաններում հատուկ գործողությունների ընթացքում արդեն ձերբակալել են 49 մարդու: Նրանք բոլորը կասկածվում են Սիրիայում և Իրաքում ծայրահեղականների հետ մարտական գործողություններին մասնակցելու մեջ: Նրանք հարցաքննվում են:
Բացի այդ, Թուրքիայի ահաբեկչության դեմ պայքարի վարչությունը նշել է, որ ձերբակալվածներից մի քանիսը պատրաստվում էին հարձակում իրականացնել մայրաքաղաքում հոկտեմբերի 29-ին Հանրապետության օրվան նվիրված տոնակատարության ժամանակ:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում