22 տարվա ընթացքում առաջին անգամ «Օսկար» հատուկ արձանիկը ստացել է Ինյարիտտուն
Ամերիկյան կինոակադեմիան 22 տարվա մեջ առաջին անգամ հանձնել է հատուկ «Օսկար» մրցանակ «Ի նշան պատմական նկարագրության տեսողական և հզոր փորձի»:
Գազետա.ռու-ն, հղում անելով The Hollywood Reporter-ի, գրում է, որ հատուկ արձանիկին է արժանացել ռեժիսոր Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտտուն իր «Մարմին և ավազ» վիրտուալ իրականության ինստալյացիայի համար: Այն ներկայացվել է Կաննում, որտեղ այցելուները վիրտուալ իրականության սաղավարտի շնորհիվ հայտնվում էին դատարկ մի տարածքում, որտեղ ինքնաթիռներն են կանգնեցնում, իսկ հատակը ծածկված էր ավազով:
Յոթ րոպեի ընթացքում ինստալյացիան պատմում է միգրանցների փորձերի մասին, ովքեր փորձում են անցնել ԱՄՆ սահմանը, որին հաջորդում է նրանց ձերբակալությունը:
«Օսկար» հատուկ արձանիկը վերջին անգամ ստացել էր անիմատոր և ռեժիսոր Ջոն Լասսետերը «Խաղալիքների պատմություն» մուլտիպլիկացիոն ֆիլմի համար:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում