Կինեմատոգրաֆիստների միությունում ստեղծվել է պրոդյուսերների և դերասանների գիլդիաները
Հայաստանի Կինեմատոգրաֆիստների միությունում շարունակվում են գիլդիաների ստեղծման աշխատանքները: Նախաձեռնող խմբերը քննարկում են նորաստեղծ մասնագիտական կառույցների խնդիրները, կանոնակարգային, մասնագիտական շահերի պաշտպանության, գործունեության դաշտերի փոխհամաձայնեցման և այլ հարցեր: Միության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ նախօրեին իր ստեղծման մասին է հայտարարել պրոդյուսերների գիլդիան: Քննարկումների ժամանակ անդրադարձ է եղել մի շարք խնդիրների՝ կապված ֆիլմարտադրության, պրոդյուսինգի, կինոլորտի մյուս կողմերի հետ համագործակցության, մասնագիտական այլ գիլդիաների հետ համատեղ աշխատանքի և այլ հարցերի հետ: Պրոդյուսեր, «Շարմ» հոլդինգի գլխավոր տնօրեն Կարեն Ղազարյանն միաձայն ընտրվել է պրոդյուսերների գիլդիայի նախագահ, Արման Միտոյանն ընտրվել է նախագահի տեղակալ: Առաջիկայում պրոդյուսերների նորաստեղծ գիլդիան քննարկման կներկայացնի գիլդիայի կանոնակարգը:
Պրոդյուսերների գիլդիայի ստեղծմանը հետևել է դերասանների գիլդիայի նախաձեռնող խմբի հանդիպում-քննարկումը: Դերասանները բազմաթիվ խնդիրներ են տեսնում, որոնք կարիք ունեն մասնագիտական այս կառույցի շնորհիվ կանոնակարգելու, որոնք նաև սերտորեն շաղկապված են մյուս մասնագիտական գիլդիաների աշխատանքի հետ: Նախաձեռնող խմբում միաձայն գիլդիայի նախագահ է ընտրվել դերասան Վիգեն Ստեփանյանը:
Աղբյուրը նշում է, որ գիլդիաները բաց են անդամակցության համար, քանի որ կոչված են որպես մասնագիտական հարթակներ գործելու համար:
Հիշեցնենք, որ Կինեմատոգրաֆիստների միությունում արդեն ստեղծվել էր կինոօպերատորների գիլդիա:
Հարակից հրապարակումներ`
- Կինեմատոգրաֆիստների միությունում ստեղծվել է կինոօպերատորների գիլդիա
- Կինեմատոգրաֆիստների միությունն ունի նոր նախագահ
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան