Դավիթ Սահակյանց. Անիմատորի մասնագիտությունը բավականին պահանջված է
«Երիտասարդ նկարիչների ծրագրերն իրականացնելու համար ֆինանսավորման խնդիր կա: Մեծ պոտենցիալ ունենալով հանդերձ՝ շատ ծրագրեր մնում են առանց իրականացվել»,-լրագրողների հետ հանդիպմանն ասաց մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը:
Հենց գումար չլինելու պատճառով է, որ Վրթանես Փափազյանի «Կլոր աստվածներ» հեքիաթի հիման վրա նկարահանովող ֆիլմը չի ներկայացվում հանդիսատեսի դատին:
Հիշեցնենք՝ հոկտեմբերի 28-ը Անիմացիայի միջազգային օրն է:
Խոսելով «Ռոբերտ Սահակյանց Փրոդաքշն» անիմացիոն ստուդիայի աշխատանքների մասին՝ ասաց, որ պատրաստում են լիամետրաժ մուլտֆիլմեր, կարճամետրաժ ֆիլմերն ապագա չունեն:
Այս պահին աշխատում են Վարազդատ արքայի մասին պատմող ֆիլմի վրա, աշխատանքները մեկնարկել են երեք տարի առաջ, երկու տարի էլ կշարունակվեն:
«Ամբողջ աշխարհին ցանկանում ենք հիշեցնել օլիմպիական արքայի մասին»,-ասաց Սահակյանցը:
Նրա խոսքով, մուլտֆիլմերի պատրաստաման ընթացքը երկար է տևում, խուսափում են գովազդներից, հովանավորներ էլ դժվարությամբ են գտնում:
«Պարադոքսալ է, բայց մեզ մոտ անիմատորի մասնագիտությունը բավականին պահանջված է»,-ասաց նա:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին