Էրդողանը կմեկնի Ադրբեջան
Հոկտեմբերի 30-31 ընկած ժամանակահատվածում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կլինի Ադրբեջանում:
«Էրմենիհաբեր»-ի հաղորդմամբ, Էրդողանն Ադրբեջանում կմասնակցի Թուրքիա-Ադրբեջան բարձր մակարդակի ռազմավարական համագործակցության խորհրդի 6-րդ ժողովին, ինչպես նաև Բաքու-Թիֆլիս-Կարս երկաթուղու առաջին ուղերթին։
Թուրքիայի նախագահական աղբյուրները տեղեկացնում են, որ Էրդողանը Բաքվում կհանդիպի Ադրբեջանի և Վրաստանի նախագահներ Իլհամ Ալիևի և Գեորգի Կվիրիկաշվիլիի հետ։
Թուրքական աղբյուրն ընդգծում է, որ Ալիևի հետ հանդիպմանը Էրդողանը կխոսի Լեռնային Ղարաբաղի հակամարտության և երկկողմ հարաբերություններին վերաբերող այլ հարցերի մասին։
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան