Անհերքելի է Կատալոնիայի ժողովրդի՝ իր քաղաքական կարգավիճակը ինքնուրույն որոշելու իրավունքը. Արցախի ԱԳՆ
«Անհերքելի է Կատալոնիայի ժողովրդի՝ իր քաղաքական կարգավիճակը ժողովրդավարական կամարտահայտության միջոցով ինքնուրույն որոշելու իրավունքը»,- նշված է Կատալոնիայի անկախության հռչակման կապակցությամբ Արցախի արտաքին գործերի նախարարության մեկնաբանության մեջ, որը տարածել է նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
«ՄԱԿ-ի մի շարք հիմնարար փաստաթղթերի համաձայն՝ միջազգային հանրությունը հանձնառություն է ստանձնել՝ խրախուսել ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացումը և հարգել այդ իրավունքը։
Կարևոր ենք համարում, որ Բարսելոնայի և Մադրիդի միջև քաղաքական ճգնաժամի հանգուցալուծումը գտնվի բացառապես խաղաղ միջոցներով և երկխոսության ճանապարհով։
Այս կապակցությամբ անհրաժեշտ է հիշեցնել, որ հենց Ադրբեջանի հրաժարվելը՝ ճանաչել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, և պաշտոնական Բաքվի կողմից քաղաքական հարցերի լուծման համար ուժային մեթոդների կիրառումը ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը տեղափոխեցին ռազմական հարթություն»,- ասված է Արցախի ԱԳՆ մեկնաբանության մեջ։
Հարակից հրապարակումներ`
- Իսպանիայի վարչապետը Կատալոնիայի ղեկավարի լիազորությունները փոխանցել է փոխվարչապետին
- Հարավային Օսիան պատրաստ է քննարկել Կատալոնիայի անկախությունը ճանաչելու հարցը
- Տուսկը հայտնել է Կատալոնիայի հետ բանակցություններ չվարելու ԵՄ որոշման մասին
- Կատալոնիայի խորհրդարանը հայտարարել է Իսպանիայից անկախանալու մասին
- Կատալոնիայի առաջնորդի ելույթը վերջին պահին չեղարկվել է
- Մադրիդը դադարեցրել է Կատալոնիայի ինքնավար մարզի ղեկավարության լիազորությունները
- ԵՄ-ն չի միջամտի Իսպանիայի և Կատալոնիայի միջև հակամարտությանը. Տուսկ
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան