Հարավային Օսիան պատրաստ է քննարկել Կատալոնիայի անկախությունը ճանաչելու հարցը
Հարավային Օսիան պատրաստ է քննարկել Կատալոնիայի անկախությունը ճանաչելու հարցը: Այս մասին «ՌԻԱ Նովոստիին» ասել է Հարավային Օսիայի ԱԳ նախարար Դմիտրի Մեդոևը։
Նրա խոսքով, Հարավային Օսիայում ուշադրությամբ հետևում են Կատալոնիայում տեղի ունեցող գործընթացներին։
«Ես ինքս նոր եմ վերադարձել Բարսելոնայից , ուր մենք բացել ենք մեր ներկայացուցչության գրասենյակը։ Հարավային Օսիայի ղեկավարությունը կքննարկի Կատալոնիայի անկախությունը ճանաչելու հարցը, եթե Կատալոնիան դիմի այդ հարցով»,- ասել է Մեդոևը։
Նա հավելել է, որ ոչ ոք իրավուք չունի Կատալոնիայի բնակիչներին մերժել սեփական պետություն ունենալ։
«Հանրաքվեն ժողովրդի դեմոկրատական կամարտահայտության բարձրագույն ձևն է»,- ասել է Մեդոևը։
Հարակից հրապարակումներ`
- Կատալոնիայի խորհրդարանը հայտարարել է Իսպանիայից անկախանալու մասին
- Կատալոնիայի առաջնորդի ելույթը վերջին պահին չեղարկվել է
- Մադրիդը դադարեցրել է Կատալոնիայի ինքնավար մարզի ղեկավարության լիազորությունները
- Ֆրանսիան չի պատրաստվում ճանաչել Կատալոնիայի անկախությունը
- Կատալոնիայի ղեկավարի գնահատմամբ՝ հանրաքվեի արդյունքները տպավորիչ են
- Կատալոնիան պաշտոնապես կխնդրի Մադրիդին՝ բանակցություններ սկսել անկախության հանրաքվեի շուրջ
- Իսպանիայում Կատալոնիայի անկախության վերաբերյալ հանրաքվեին դեմ են
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան