Վանի միջնադարյան հայկական վանքը վերածվել է աղբավայրի
Թուրքիայի Վան նահանգի Էրչիշ (Արճեշ) շրջանի 7-րդ դարին հիմնադրված Արծվաբեր վանքը վերացման եզրին է: «Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ, գանձագողերի թիրախում հայտնված վանքը օր օրի ավելի է ավիրվում, իսկ մոտակայքում ապրող բնակիչները այն վերածել են աղբավայրի:
Աղբյուրը նշում է, որ հայկական աղբյուրների համաձայն՝ վանքը ենթադրաբար հիմնադրվել է (627թ.)-ի, իշխան Մժեժ Գնունու, կամ էլ Արճեշի քահանա Յեղյա 1-ինի կողմից (703-717): Ժամանակին այն հանդիսացել է տարածաշրջանի 3 կարևոր վանքերից մեկը:
1409-1414թթ քահանայապետ Կարապետի օրոք վանքը վերակառուցվել է: 19-րդ դարի կեսերին վանքի գմբեթը փլուզվել է, ապա նորից վերականգնվել:
Վանքը հարձակման է ենթարկվել 1915թ.-ին՝ Հայոց ցեղասպանության ընթացքում Վանքի պարիսպները, խաչքարները և վանական համալիրի այլ կառույցները լիովին վերացվել են:
Հարակից հրապարակումներ`
- Վանի հայկական պատմական եկեղեցին թուրք զինվորներն օգտագործել են որպես զուգարան
- Մայր Աթոռը առկախել է երկու հոգևորականների մասնակցությունը Վանի հայկական եկեղեցու պատարագին
- Թուրքերը ծրագրել են այս տարի վերականգնել Վանի հայկական եկեղեցիները
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին