Մշակույթ 14:59 28/10/2017 Հայաստան

Սխալ եմ համարում՝ ամեն տարի արհեստական հայկական ծրագիր անելը. Վրեժ Քասունի

Այսօր մեկնարկում է «ՌեԱնիմանիա» Երևանի միջազգային անիմացիոն կինոյի և պատկերապատման արվեստի 9-րդ փառատոնը։ Լրագրողների հետ հանդիպմանը  փառատոնի հիմնադիր տնօրեն Վրեժ Քասունին ասաց, որ այս տարի ընդլայնվել է փառատոնի շրջանակում ցուցադրվող ֆիլմերի աշխարհագրությունը. ստացել են 100 երկրից ավելի քան 2500 դիմում:

«Այս թիվը նաև որակ է ապահովում,  վկայում է մեր փառատոնի նկատմամբ շատ մեծ ուշադրությունը»,- նշեց նա:

Վրեժ Քասունին տեղեկացրեց, որ շուրջ 200 ֆիլմ, այդ թվում՝ 6 լիամետրաժ, ներառվել են 5 մրցութային ծրագրերում՝ «Լավագույն լիամետրաժ ֆիլմ», «Լավագույն կարճամետրաժ ֆիլմ», «Լավագույն հեռուստատեսային և ուսուցողական ֆիլմ», «Լավագույն ավարտական ֆիլմ» և «Լավագույն երաժշտական անիմացիոն հոլովակ»։

Նա ասաց, որ ծրագրերում ընդգրկված են հոյակապ, աշխարհի տարբեր երկրներում մրցանակների արժանացած, հանրահայտ ռեժիսորների աշխատանքներ: Վրեժ Քասունին նշեց, որ փառատոնի կարճամետրաժ և հեռուստատեսային մրցութային ծրագրերում ընդգրկված է հայկական 5 ֆիլմ:

«Հայկական հատուկ ծրագիր ներկայացված չէ: Մեր արտադրությունն այդքան շատ չէ, որ ամեն տարի նոր հատուկ ծրագիր անենք, չենք էլ ուզում արհեստականորեն ծրագրեր ստեղծել: Սխալ եմ համարում, որ ամեն տարի արհեստական, անպայման հայկական ծրագիր անել մի բան ապացուցելու համար:

Հաջորդ տարի նշվելու է հայկական անիմացիայի 80-ամյակը, մեր ջանքերը, ճիգերը պահպանում ենք հաջորդ տարվա համար: Այս տարի մի քիչ համեստ ենք անում: 2018-ին աշխատելու ենք ներկայացնելու մեր 80-ամյա անիմացիոն պանծալի արվեստը»,- ասաց փառատոնի հիմնադիր տնօրենը:

Ասուլիսին ներկա ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոտն ասաց, որ ստեղծման պահից ի վեր Ֆրանսիայի դեսպանությունն աջակցել է այս փառատոնին և շարունակում է աջակցել: 

«Բնականաբար, մեզ գոհունակություն է պատճառում այն իրողությունը, որ ֆրանսիական կինոն լայն ներկապնակով ներկայացված է այս կինոփառատոնին»,- նշեց դեսպանը:

Նա հայտնեց, որ փառատոնի ընթացքում ցուցադրվելու է 32 ֆրանսիական ֆիլմ,  փառատոնը փակվելու է ֆրանիսական ֆիլմով՝ «Մեծ փիս աղվեսն ու այլ պատմություններ», որը ներկայացվելու է առաջին անգամ:

«Ֆրանսիական մասնակցությունն այս փառատոնին պատահականություն չէ, որովհետև անիմացիոն ֆիլմերի ոլորտում համաշխարհային մակարդակով Ֆրանսիան թիվ երրորդ առաջատար երկիրն է, իսկ Եվրոպայի առաջնությունը պատկանում է Ֆրանսիային»,- ասաց Ջոնաթան Լաքոտը:

Դեսպանի խոսքով, քանի որ հաջորդ տարի «ՌեԱնիմանիա» փառատոնի 10-ամյակն է, կփորձեն այն համատեղ ներկայացնել  Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի՝ այդ կարևոր իրադարձության հետ:

«Այդ պատճառով ցանկությունս այն է, որ հաջորդ տարվա փառատոնին ֆրանկոֆոնային շեշտվածությունն անհամեմատ ավելի շեշտված լինի»,- ասաց նա:

ՀՀ-ում Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արևիկ Սարիբեկյանն ասաց, որ արդեն մի քանի տարի սիրով համագործակցում են փառատոնի հետ,  փորձում են բրիտանական անիմացիոն ֆիլմերը ներկայացնել փառատոնի ընթացքում:

«Ուրախ ենք, որ փառատոնը մեկնարկելու է 2017 թվականի բրիտանական ֆիլմարտադրության լավագույն ֆիլմերից մեկով՝ աշխարհահռչակ գեղանկարիչ Վինսենթ վան Գոգի մասին պատմող «Վան Գոգի կրքերը»»,- ասաց Ա. Սարիբեկյանը:

«Վան Գոգի կրքերը» համաշխարհային կինեմատոգրաֆիայի պատմության մեջ առաջին լիամետրաժ անիմացիոն ֆիլմն է, որն ամբողջությամբ նկարվել է յուղաներկով կտավի վրա։ Գեղանկարիչ Վինսենթ վան Գոգի կյանքի մասին պատմող ֆիլմը ստեղծվել է 115 նկարիչների ջանքերով, որոնք Վան Գոգի տեխնիկայով նկարել են ֆիլմը կազմող 65 000 կադրերից յուրաքանչյուրը։ «Վան Գոգի կրքերը» ֆիլմի սցենարի հեղինակն ու ռեժիսորը Դորոթա Քոբիելան և Հյու Ուելչմանն են, ֆիլմն արտադրել է BreakThru Films ընկերությունը։

Ասուլիսին ներկա «Վան Գոգի կրքերը» ֆիլմի պրոդյուսեր Շոն Բոբիթն ասաց, որ Վան Գոգը համաշխարհային ճանաչում ունեցող դեմք է, այդ պատճառով էլ այս ֆիլմի ստեղծման գործում ունեցել են աշխարհի տարբեր երկրներից նկարիչների մասնակցություն, ցավ հայտնեց, որ հայ նկարիչների հետ չեն աշխատել: 

«Ուրախ եմ, որ ֆիլմը ներկայացվելու է նաև Հայաստանում»,- նշեց նա:

Շոն Բոբիթը հանդիպումներ է ունենալու հայ անիմատորների հետ:
 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

21:09
Առողջապահության նոր տարին գարնանն է, իսկ հիվանդ քաղաքացիները թող սպասեն․ Ծաղիկ Վարդանյան
Առողջապահության կազմակերպիչ, ԱՆ նախկին պաշտոնյա Ծաղիկ Վարդանյանը գրում է․ «Առողջապահության նախարարությունում տարին սկսվում է գարնանից...
Աղբյուր` Panorama.am
21:07
Երևանն ստացել է «խաղաղության պայմանագրի» վերաբերյալ Բաքվի պատասխանը
«Ազատությանը» հաղորդել է ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը
Աղբյուր` Panorama.am
20:53
Մակրոնը չի հաջողվում Թրամփից ստանալ աջակցություն՝ Ուկրաինա զորքեր ուղարկելու հարցում
 Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը չի կարողացել հասնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աջակցությանը՝  հակամարտության ավարտին եվրոպական...
Աղբյուր` Panorama.am
20:42
Սաստիկ բքի պատճառով Նորավանի խաչմերուկից մինչև Գորիս և Մ-2-Շինուհայր-Տաթև ավտոճանապարհները փակ են
Փետրվարի 25-ին՝ ժամը 20:40-ի դրությամբ, սաստիկ բքի պատճառով Նորավանի խաչմերուկից մինչև Գորիս և Մ-2-Շինուհայր-Տաթև ավտոճանապարհները փակ են բոլոր...
Աղբյուր` Panorama.am
20:31
Սկանդալային ձայնագրություն` «փողը չեն մուծում, մի´ քշեք»․ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն մեկնաբանություն չունի
Համացանցում ձայնագրություններ են տարածվել ավտոբուսի վարորդների և «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի ղեկավար անձնակազմի միջև եղած տարբեր...
Աղբյուր` Panorama.am
20:24
Մտահոգիչ է ընդդիմադիր գործիչների հանրային խոսքը սահմանափակելուն ուղղված գործելակերպը․ ՔԻՀԿ
Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնը հայտարարություն է տարածել  Էդգար Ղազարյանի քաղաքական հետապնդման մասին։ Հայտարարության մեջ ասվում...
Աղբյուր` Panorama.am
20:05
Ուրարտուն հաղթեց Արարատ-Արմենիային․ Կալուկյանը նորամուտը նշանավորեց գոլով
Fastex Պրեմիեր Լիգայի 2024/25թթ․ մրցաշրջանի 20-րդ տուրում «Ուրարտուն» հյուրընկալվելիս արտագնա հաղթանակ տարավ...
Աղբյուր` Panorama.am
19:52
Այս պահին հանրապետության մի շարք մարզերում դիտվում է քամու ուժգնացում և գետնաբուք
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է․ «Հարգելի քաղաքացիներ, այս պահին հանրապետության մի...
Աղբյուր` Panorama.am
19:34
Առողջապահության նախարարությունը հերթական անտրամաբանական օպտիմալացումն է պլանավորում․ Անուշ Պողոսյան
«Առողջության իրավունք» ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը գրում է․ «Առողջապահության «սև սիրտ», Նանուշյանի...
Աղբյուր` Panorama.am
19:18
Հայաստանն Ադրբեջանին ներկայացրել է սպառազինությունների փոխադարձ վերահսկման առաջարկ․ Միրզոյան
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ելույթ է ունեցել Զինաթափման համաժողովի բարձրաստիճան հատվածում։ Ելույթում, մասնավորապես, ասել է․ «Ուրախ...
Աղբյուր` Panorama.am
19:00
Փորձ է արվում այս գործն ինչ-որ կերպ վերակենդանացնել․ փաստաբանը՝ Ռոբերտ Քոչարյանի ու նախկին այլ պաշտոնյաների գործի մասին
«Խնդիրն նրանում է, որ մենք ունենք օրինականության այնպիսի անջրպետ, որ դա որևէ ձև հաղթահարել չենք կարողանում։ Նախկինում երբևէ մի իրավիճակ...
Աղբյուր` Panorama.am
18:34
Ես ազատության մեջ եմ, խոսքս՝ բանտում․ Էդգար Ղազարյան
Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը գրում է․ «Ես ազատության մեջ եմ, խոսքս՝ բանտում»։ Օրերս հասարակական-քաղաքական...
Աղբյուր` Panorama.am
18:21
Եգիպտոսի «Port Said» քաղաքի մոտակայքում վթարի ենթարկված նավը հասել է Ստամբուլ
Փետրվարի 12-ին ամերիկյան «Harry S. Truman» (CVN 75) ավիակիր նավի հետ բախված թուրքական «Beşiktaş-M» բեռնատար նավը նկատվել...
Աղբյուր` Panorama.am
18:09
Ուկրաինայի համար խաղաղության ծրագիրը մշակվում է ոչ թե Եվրոպայում, այլ Սաուդյան Արաբիայում․ Զաքարյան
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրում է․ «ԱՄՆ նախագահի պաշտոնում Թրամփի գործողությունները հուշում են, որ մշակվել է նոր քաղաքական դոկտրին։...
Աղբյուր` Panorama.am
18:00
Մրցույթ` Վրաստանի բուհերում 2025-2026 ուստարում մագիստրոսական կրթություն ստանալու համար
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2025-2026 ուսումնական տարվա համար հայտարարում է մրցույթ` Վրաստանի բարձրագույն...
Աղբյուր` Panorama.am
17:56
Վաղարշապատ-Արմավիր ավտոճանապարհը փակած և «դրիֆթ» կատարած տղամարդիկ ձերբակալվել են
Փետրվարի 24-ին համացանցում տեսանյութ էր շրջանառվում, թե ինչպես է «ԲՄՎ»-ի վարորդը նույն օրը՝ կեսօրին, հարսանեկան արարողության...
Աղբյուր` Panorama.am
17:50
Ադրբեջшնgիները վնասել են Արցախի մի շարք բնակավայրերի բնամշակութային լանդշաֆտները
Google Earth արբանյակային քարտեզի 2023 թվականի հունիսին արված լուսանկարների դիտարկումը թույլ է տալիս ասել, որ ադրբեջանական կողմը զգալիորեն...
Աղբյուր` Panorama.am
17:37
Հարժիս-Շինուհայր ճանապարհահատվածում բուք է
Փետրվարի 25-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Թալինի, Աշոցքի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում։ Ճանապարհային դեպարտամնետ հիմնադրամից հայտնում...
Աղբյուր` Panorama.am
17:14
2024 թ.-ին Հայաստանում համարակալվել և հաշվառվել է 195.400 գլուխ խոշոր եղջերավոր կենդանի. Տիգրան Ալեքսանյան
Հայաստանում խոշոր եղջերավոր կենդանիների գլխաքանակը վերջին 10 տարում նվազել է մոտ 30 %-ով: Ըստ այդմ, պակասել է խոշոր և մանր եղջերավոր,...
Աղբյուր` Panorama.am
17:02
Ռոբերտ Քոչարյան, ոտքի կանգնեք։ Էդ ի՞նչ ձեռքի շարժումներ էիք անում. Դատավոր
«Ադեկվատության խնդիր եմ ես տեսնում այստեղ, ժողովուրդ ջան»։
Աղբյուր` Panorama.am
16:36
Մեր համագործակցությունը ԵՄ հետ «արտաամուսնական» հարաբերություն չէ. ՔՊ-ական պատգամավոր
«Հայաստանն ամուսնացած չէ ոչ մեկի հետ, ոչնչի հետ։ Մեր համագործակցությունը  Եվրոպայի միության հետ արտաամուսնական հարաբերություն...
Աղբյուր` Panorama.am
16:32
Ռուսաստանում ՀՀ քաղաքացին քրեական հետապնդման է ենթարկվում ապօրինի, ենթադրաբար՝ «պատվերով». Փաստաբանների ահազանգը
«Սիմոնյան և գործընկերներ» ու «Միքայել Համբարձումյան և գործընկերներ»      իրավաբանական ընկերությունները...
Աղբյուր` Panorama.am
16:24
Դաշնային խորհուրդ. Մատվիենկոն կայցելի Երևան՝ Ռուսաստան-Հայաստան հարաբերությունները խթանելու համար
ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն պաշտոնական այցով կայցելի Հայաստան՝ «ռուս-հայկական միջպետական հարաբերություններին նոր լիցք...
Աղբյուր` Panorama.am
16:23
Անշարժ գույքի շուկան փլուզվում է.Դավիթ Բաղդասարյան
ՀՀ բանկերից մեկի նախկին աշխատակից, ներկայում Կապանի լեռնահարստացման կոմբինատի աշխատակից Դավիթ Բաղդասարյանը գրում է. «ՀՀ ԿԲ-ն մի...
Աղբյուր` Panorama.am
16:15
Թող մոտենար, քննադատեր, ոչ թե ասեր՝ «նիկոլական վիժվածք». Հակոբ Ասլանյան
«Եթե մարդը կատարել է որևէ արարք, դրան  համապատասխան գնահատական պետք է տրվի անկախ նրանից, ես հիմա ՔՊ-ում եմ, ՔՊ-ում չեմ, օրենքն ինչ...
Աղբյուր` Panorama.am
16:02
ԱԺ և ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակները համեմատելի չեն. ՆԳՆ-ն Գյումրու ընտրացուցակների մասին
ՆԳ նախարարությունը տարածել  է պարզաբանում Գյումրի համայնքի ընտրությունների վերաբերյալ, որտեղ ասված է. Շիրակի մարզի Գյումրի համայնքի...
Աղբյուր` Panorama.am
15:58
2024 թվականին Հայաստանում կրճատվել են ցորենի ցանքատարածությունները. Վիճակագրական կոմիտե
ՀՀ Վիճակագրական կոմիտեն հրապարակել է «Պարենային ապահովություն և աղքատություն, 2024թ. հունվար-դեկտեմբեր» զեկույցը։ Չնայած...
Աղբյուր` Panorama.am
15:19
Դատարանը Սամվել Վարդանյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցներից երկուսը վերացրեց
Աջափնյակի դատարանում այսօր շարունակվեց խուլիգանություն կատարելու ու անհանդուրժողականություն հրահրելու մեջ մեղադրվող Սամվել Վարդանյանի՝...
Աղբյուր` Panorama.am
14:38
Ադրբեջանը խոչընդոտում է, ցանկանում է թույլ չտալ Հայաստանում կատարել Սահմանադրական բարեփոխումներ. Արման Եղոյան
Ադրբեջանի փոխարտգործնախարար Էլնուր Մամեդովի հայտարարությունը ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՔՊ-ական...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին
13:23 25/02/2025

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}