Ինչպե՞ս է աշխարհն արձագանքել կատալոնացիների անկախության որոշմանը
Կատալոնիայի խորհրդարանը հոկտեմբերի 27-ին քվեարկել է Իսպանիայից անկախանալու օգտին։ Բանաձևի օգտին է քվեարկել 72 պատգամավոր, դեմ է հանդես եկել 10 պատգամավոր, ձեռնպահ՝ 2-ը։ Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյը հայտարարել է, որ ցրում է Կատալոնիայի կառավարությունը և վարչապետ Կարլես Պուչդեմոնը աշխատանքից ազատվում է։ Իսկ Իսպանիայի դատարանը երեք օր է տվել Կատալոնայի անկախության վերաբերալ որոշումը դադարեցնելու համար։
Կատալոնիայի խորհրդարանի որոշումից հետո Բարսելոնայում սկսվել է բողոքի ակցիա։ Ակցիայի մասնակիցները խորհրդարանի որոշումը համարել են աղետ։ Ավելին, կիրակի օր Բարսելոնայում ակնկալվում է լայնամասշտաբ բողոքի ակցիաներ։
Իսկ ինչպիսի՞ն է աշխարհի մի շարք պետությունների և պաշտոնատար անձանց արձագանքը։
Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը հայտարարել է, որ Իսպանիան ԵՄ-ի միակ զրուցակիցն է համարվում։
Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերն իր հերթին հայտարարել է, որ Եվրամիությունը ճեղքվածքների, ավելի շատ մասերի կարիք չունի։ «Ես չեմ ցանկանում է, որ Եվրամիությունը ապագայում բաղկացած լինի 95 անդամ պետություններից»,-նշել է վերջինս։
ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարել է, որ Կատալոնիան Իսպանիայի անբաժանելի մասն է, և որ Վաշինգտոնն աջակցություն է ցուցաբերում Իսպանիայի կառավարության՝ պետության ամբողջականությունը պահպանելու ուղղության իրականացվող քայլերին։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարի Զախարովան հայտարարել է, որ Մոսկվան այն համարում է Իսպանիայի ներքին գործը։
Իսպանիայի կառավարությանն աջակցություն է ցուցաբերել նաև Գերմանիան, Ուկրաինան և Ֆրանսիան։
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել է, որ ՄԲ-ն չի ճանաչում Կատալոնիայի անկախության վերաբերյալ որոշումը։ «Այն հիմնված է քվեարկության վրա, որը ապօրինի է ճանաչվել իսպանական դատարանի կողմից»,-նշել է Մեյը։
Թուրքիայի ԱԳՆ-ն, մեկնաբանելով Կատալոնիայի ղեկավարության՝ անկախություն հռչակելու մասին որոշումը, իր աջակցությունն է հայտնել Իսպանիայի իշխանություններին ու նշել, որ Կատալոնիայի խորհրդարանի որոշումը միակողմանի է ու անօրինական:
Աբխազիայի ԱԳ նախարարը, Հարավային Օսեթիայի ԱԳՆ ղեկավար հայտարարել են, որ պատրաստ է ուսումնասիրել Կատալոնիայի անկախության ճանաչման հարցը, եթե համապատասխան դիմում ստանա Կատալոնիայից։
Ի՞նչ ազդեցություն կունենա անկախության որոշումը տնտեսության վրա։
Խորհրդարանի որոշումից անմիջապես հետո եվրոյի փոխարժեքը դոլարի նկատմամբ հուլիսից հետո առաջին անգամ պատմական մինիմում է գրանցել՝ 1 եվրոն հավասար է 1,159 դոլարի։ Ըստ մի շարք տնտեսագետների՝ այն կարող է վատ անդրադառնալ թե՛ Կատալոնիայի, թե՛ Իսպանիայի տնտեսության վրա։
Վերջերս, ավելի քան 1700 ընկերություններ իրենց ընկերությունների մասնաճյուղերը դուրս են բերել Կատալոնիայից։