Ընթերցողը՝ աջակողմյանի օգտին
Մեքենա չքշողի համար այս՝ աջ ու ձախ ղեկերի դիրքը լրիվ միևնույն է: Ինչ գիտեի աջ ղեկի մասին՝ դա անեկդոտն էր.
- Լսել եմ աջ ղեկով մեքենա ես առել, ո՞նց է:
-Նորմալ: Միայն դուրս թքելու փոխարեն մեկ-մեկ մոռանում, կողքս նստած կնոջս վրա եմ թքում:
Այդքան բան: Ուստի զարմանալի էր, որ հանկարծ աջ ղեկը դարձավ խնդիր ու մեծ քննարկման առարկա: Մեքենա չքշողի համար էլի միևնույն է: Թեև՝… երբ հիշում եմ տաքսի ծառայություններից մեկը՝ նույն, նոր մեքենաներով, կոկիկ վարորդներով, ու, ափսոս՝ աջ ղեկերով, հասկանում եմ, որ այնքան էլ միևնույն չէ: Ի դեպ՝ այնքան քննարկում լսեցինք, բայց չնկատեցի, որ ղեկի տեղափոխման հարցը ավելի վտանգավոր համարվի, քան աջակղմյան ղեկով մեքենա վարելը: Իսկ արժեր այդ հարցին էլ անդրադառնալ:
«Հայաստանն աջակողմյան երթևեկության երկիր է, չի կարող լինել երկու կողմ» հրապարակման տակ աջակողմյանի օգտին մանրամասն մեկնաբանություն էր թողել մեր ընթերցողներից մեկը (ֆեյսբուքում՝ Armen Hakobyan).
«Բավականին ժամանակ է, որ աջ ղեկով մեքենա եմ վարում և հավատացնում եմ, որ աջակողմյան երթևեկության երկիր Հայաստանում շատ հարմար է։ Աջ շրջադարձը բոլոր դեպքում էլ հարմար է, ձախ թեքվելը կամ շրջադարձ կատարելուց, քանի որ աջից հարված ունեցողը պետք է զիջի, ապա աջ ղեկով մեքենայի վարորդը պետք է նայի իր կողքը, իսկ ձախ կողմում նստածը պետք է բավականին ձգվի, որ տեսնի աջից եկող մեքենաներին։ Գիտենք, որ դա հայելիներով չի երևում։ Եթե վարորդը մեքենայում մենակ է ապա փողոցում կանգնելիս միանգամից իջնում է մայթի վրա և վթարային վիճակ չի ստեղծվում։ Միակ դեպքը՝ որ մեկ-մեկ ասում են իբր մայրուղիներում վազանցը հարմար չի. Սակայն հավատացնում եմ ձեզ, որ Հայաստանում 100-ավոր մետրերով կամ կիլոմետրերով ուղիղ ճանապարհներ չկան, և հոյակապ երևում են դիմացից եկող մեքենաները»։
Իսկ այստեղ, օրինակ, լրիվ հակառակ կարծիք է արտահայտված:
Ինչպիսին է վիճակագրությունը աջի ու ձախի վթարներից՝ դեռ հայտնի չէ: Իսկ թերևս արժեր դա էլ հարցերի հետ քննարկել:
Բայց եթե շատ օբյեկտիվ սկսենք դատել, հարցը ձախլիկ-աջլիկներին էլ կհասնի՝ ով ինչպիսի ռեակցիա է տալիս վտանգի պահին և որնն է դրանցից ճիշտը: Կամ՝ ինչպես պիտի փախցնի մեքենան վարորդը՝ որ հարվածը իրեն հասնի, թե իր կողքը նստածին...:
Հարցեր են: )
Ի՞նչ կասեք:
Ա.Ո.
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում