Եթե համանախագահների հետ հանդիպման վերջնական պայմանավորվածություն լինի, ՀՀ ԱԳՆ-ն կտեղեկացնի. Տիգրան Բալայան
Եթե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման, դրա ժամկետների և վայրի մասին վերջնական պայմանավորվածություն լինի, ՀՀ արտգործնախարարությունը նախապես կտեղեկացնի այդ մասին։ Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը։
Հիշեցնենք՝ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը լրագրողների հետ զրույցում այսօր հայտարարել էր, որ համանախագահները նոյեմբերի կեսերին նախատեսում են հանդիպում անցկացնել Հայսաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հետ:
Էլմար Մամեդյարովը նշել էր, որ առաջիկա հանդիպման նպատակն է բանակցային գործընթացում առաջընթաց գրանցել՝ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանձնարարականների համաձայն։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան