
Էրդողան. «Ղարաբաղի հարցը արնահոսող վերք է մեզ համար»
Հոկտեմբերի 30-ին Ադրբեջան մեկնած Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հարցազրույց է տվել ադրբեջանական գործակալությանը, որտեղ անդրադարձել է ղարաբաղյան հիմնահարցին:
«Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ, Էրդողանը մասնավորապես ասել է.
«Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը մեզ համար արնահոսող վերք է, ինչպես և Ադրբեջանի համար: Քանի դեռ Հայաստանի կողմից վերջ չի դրվել Ադրբեջանի հողերի օկուպացմանը, այս խնդիրը չի լուծվի: Օկուպացմանը պետք է անհապաղ վերջ դնել՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության, սուվերենության և սահմանների անձեռնմխելիության հիման վրա: Մենք դատապարտում ենք Հայաստանի կողմից խաղաղ բնակչությանը թիրախավորող սադրանքները: Նման մոտեցումները երբեք չեն օգնի տարածաշրջանում խաղաղության հաստատմանը: Իսկ Մինսկի խումբը, ինչպես նաև միջազգային հանրությունը, Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման համար պետք է ավելի ակտիվ աշխատեն: Մենք ցանկացած հարցում շարունակելու ենք կանգնել Ադրբեջանի կողքին»:
Աղբյուրը հիշեցնում է, որ Էրդողանը Ադրբեջանում մասնակցելու է Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու բացման արարողությանը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին