
ՌԴ նախագահական ընտրություններին մասնակցելու մտադրություն է հայտնել նաև Եկատերինա Գորդոնը
Ռուս լրագրող Եկատերինա Գորդոնը հայտարարել է ՌԴ նախագահի ընտրություններին որպես թեկնածու մասնակցելու որոշման մասին: Ռուսական լրատվամիջոցների հաղորդմամբ, այդ մասին նա երկար է մտածել:
Նա մտադիր է ինքնաառաջադրվել, առայժմ ԿԸՀ չի դիմել:
«Եթե մարդիկ ինձ աջակցեն, ես հավաքեմ բավարար թվով ստորագրություններ, ապա կդառնամ թեկնածու»,-հայտարարել է լրագրողը:
Գորդոնը նաև անդրադարձել է հեռուստահաղորդավար Քսենիա Սոբչակի առաջադրվելու մտադրությանը:
«Ես չեմ մտածում ուրիշ թեկնածուների մասին, ես մտածում եմ իմ ծրագրի խնդիրների մասին»,-ասել է նա՝ պատասխանելով հարցին, արդյոք կարող է նախագահական ընտրություններում Սոբչակից առաջ անցնել: