Սամվել Բաբայանը կմնա կալանավորված
«Սամվել Բաբայանի և մյուսների գործով» դատական նիստին Ս. Բաբայանի փաստաբան Ավետիս Քալաշյանը հանդես եկավ միջնորդությամբ՝ փոխել իր պաշտպանյալի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը: Դատավոր Արշակ Վարդանյանը խորհրդակցական սենյակից վերադառնալուց հետո հայտարարեց, որ դատարանը մերժում է միջնորդությունը:
«Դատարանն արձանագրում է, որ թեև դատաքննությունը, ըստ էության, ավարտվել է, նվազագույնի է հասցվել արդարադատության իրականացմանը միջամտելու, մասնավորապես ապացույցերը թաքնելու ռիսկը, սակայն ամբաստանյալ Բաբայանին վերագրվում են հանցագործություններ, որոնց պայմաններում պահպանվում է ամբաստանյալ Բաբայանին կալանք տակ պահելու քրեադատավարական ներկա հիմքը՝ քրեական պատասխանատվությունից և պատժից խուսափելու վտանգը:
Դատարանի համոզմամբ, պաշտպանի ներկայացրած նոր հիմնավորումը՝ գործով դատաքննության ավարտը, սույն միջնորդությունը բավարարելու բավարար փաստարկ չէ, որպես ընթացող դատաքննությանը ներկայանալու երաշխիք բավարար չէ հանգելու այն համոզման, որ ամբաստանյալ Բաբայանը, նրա նկատմամբ կալանքի այլընտրանքային տեսակ կիրառելու ու ազատ արձակելու պայմաններում կդրսևորի պատշաճ վարքագիծ, կներկայանա դատարան, չի խուսափի քրեական պատասխանատվությունից: Դատարանը փաստում է, որ Բաբայանի պատշաճ վարքագիծը հնարավոր է ապահովել նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը պահպանելու պարագայում»,- որպես միջնորդության մերժման փաստարկ ներկայացրեց դատավորը:
Հաջորդ նիստը կայանալու է նոյեմբերի 6-ին:
Հիշեցնենք, որ Սամվել Բաբայանին առաջադրված մեղադրանքն է՝ դրդել է մի խումբ անձանց` նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով ռազմամթերք հանդիսացող «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահռթիռային համալիր ձեռք բերելուն, փոխադրելուն և պահելուն, ինչպես նաև փոխարկման արդյունքում ձեռք է բերել հանցավոր ճանապարհով ստացված գույք:
Հարակից հրապարակումներ`
- Փաստաբանը միջնորդեց փոխել Սամվել Բաբայանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը
- Ութ ամիս հետո բերել, շոու սարքել, թե հրթիռ է, ամոթ է.Սամվել Բաբայան
- «Սամվել Բաբայանն ընդհանրապես դրա հետ կապ չունի»
- Սամվել Բաբայանն առողջական խնդիր ունի
- Դատական հաջորդ նիստին հարցաքննվելու է Սամվել Բաբայանը
- Սա զենք, զինամթերք չի կարող կոչվել. Սամվել Բաբայան
- «Ես ինձ մեղավոր չեմ ճանաչում. Սամվել Բաբայան
- ԱԱԾ-ն ավարտեց Սամվել Բաբայանի գործով նախաքննությունը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան