Շախմատի թիմային ԵԱ. Հայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթել է Հունաստանին
Հունաստանի Հերսոնիսոս քաղաքում ընթացող շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունում նախօրեին կայացել է 2-րդ տուրը: Հայաստանի տղամարկանց հավաքականը 2.5-1.5 հաշվով առավելության է հասել Հունաստանի նկատմամբ: Թիմի կազմում հաղթանակներ են տոնել Լևոն Արոնյանը և Գաբրիել Սարգսյանը, Հրանտ Մելքումյանը հաշտություն է կնքել, իսկ Սերգեյ Մովսեսյանը՝ պարտվել: 2-րդ տուրից հետո աղյուսակը 4-ական թիմային միավորով գլխավորում են 7 թիմ:
Շախմատի ֆեդերացիայի հաղորդմամբ, այսօր կայանալիք 3-րդ տուրում Հայաստանի մրցակիցն է լինելու Խորվաթիայի ընտրանին:
Կանանց առաջնության երկրորդ տուրում Հայաստանի թիմի մրցակիցն էր մրցաշարի ֆավորիտ համարվող Ուկրաինայի ուժեղ հավաքականը: Մրցախաղում Հայաստանի թիմը պարտվել է 1-3 հաշվով. թիմի կազմում Էլինա Դանիելյանը և Մարիա Գևորգյանը պարտվել են, իսկ Լիլիթ Մկրտչյանն ու Մարիա Կուրսովան իրենց պարտիաներն ավարտել հաշտությամբ:
Կանանց մրցաշարային աղյուսակը գլխավորում են 4-ական միավոր վաստակած 8 թիմ: Հայաստանի հավաքականը վաստակած 2 միավորով կիսում է 9-22-րդ հորիզոնականները:
Այսօր կայանալիք 3-րդ տուրում Հայաստանի մրցակիցն է լինելու Սերբիայի հավաքականը: