Կոմպոզիտորների միության նախագահ է վերընտրվել Արամ Սաթյանը
Նախօրեին կայացել է Հայաստանի կոմպոզիտորների միության 15-րդ համագումարը, որի շրջանակներում տեղի է ունեցել նաև Միության նախագահի ընտրությունը: Միության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ է վերընտրվել Արամ Սաթյանը՝ 56/28 ձայների հարաբերակցությամբ առավելություն ստանալով Վարդան Աճեմյանի նկատմամբ:
Միության կայքից տեղեկանում ենք, որ ՀԿՄ 14-րդ համագումարը կայացել էր 2013 թ-ի հոկտեմբերի 27-28-ին, որի շրջանակներում Միության նոր նախագահ էր ընտրվել կոմպոզիտոր Արամ Սաթյանը՝ 44/42 ձայների հարաբերակցությամբ առավելություն ստանալով Միությունը 22 տարի ղեկավարած կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանի նկատմամբ: