Լիբանանցի ներդրողներին հետաքրքրել են Հայաստանի ազատ տնտեսական գոտիների ընձեռած հնավարությունները
ՀՀ կառավարությունն ունի հստակ մոտեցում Հայաստանում ներդրումներ իրականցնող գործարարների նկատմամբ, այն է՝ ամբողջական աջակցություն ներդրողին։ Բեյրութում կայացած հայ-լիբանանյան գործարար համաժողովի ժամանակ հայտարարել է տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը:
Նախարարության հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, համաժողովին ներկա է եղել Լիբանանի Հանրապետության պլանավորման հարցերով պետնախարար Միշել Ֆարաոնը։ Համաժողովի աշխատանքներին մասնակցել են շուրջ 200 գործարարներ Լիբանանից և Հայաստանից։
«Յուրաքանչյուր ներդրումային ծրագրին ցուցաբերվում է ներդրողների կարիքների վրա հիմնված մոտեցում՝ ապահովելով ներդրողներին անհրաժեշտ աջակցություն և արտոնությունների լայն գործիքակազմից առաջարկելով կոնկրետ ներդրողի համար առավել արդյունավետ համախումբը», - ասել է Կարայանը:
Լիբանանցի ներդրողներին հատկապես հետաքրքրել են Հայաստանի ազատ տնտեսական գոտիների ընձեռած հնավարությունները, ոսկեգործության և զբոսաշրջության ոլորտները։
Համաժողովի ընթացքում հուշագիր է ստորագրվել երկու երկրների առևտրաարդյունաբերական պալատների միջև երկկողմ տնտեսական հարաբերությունների զարգացման և գործարար շրջանակների աշխատանքների դյուրացման նպատակով։
Մեկ այլ համագործակցության հուշագիր է կնքվել արդյունաբերական ոլորտում հայկական և լիբանանյան ընկերությունների միջև։ Կայացել են գործարարների միջև B2B հանդիպումներ։
Աղբյուրը հիշեցնում է, որ հոկտմբերի 26-31-ը նախարար Սուրեն Կարայանի գլխավորած պատվիրակությունը գտնվում է Լիբանանում և Սիրիայում։
Պատվիրակության կազմում են՝ ՀՀ hատուկ հանձնարարություններով դեսպան Լևոն Սարգսյանը, Դեյր Զորում ՀՀ պատվավոր հյուպատոս Սուրեն Վարդանյանը, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանը, ՀՀ ԿԱ Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ, Հայաստանի առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Մարտին Սարգսյանը և այլ պաշտոնյաներ։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան