Արցախի նախագահը պետական պարգևներ է հանձնել ԱԻՆ մի խումբ ծառայողների
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը այսօր մասնակցել է Արտակարգ իրավիճակների պետական ծառայության աշխատակցի օրվան նվիրված հանդիսավոր միջոցառմանը:
ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, որ նախագահը պետական պարգևներ է հանձնել համակարգի մի խումբ ծառայողների և հանդես եկել ելույթով:
Իր խոսքում Բակո Սահակյանն ընդգծել է, որ համակարգի առջև դրված են կարևոր խնդիրներ, և դրանց հաջող ու արդյունավետ լուծումը կառույցի ղեկավարներից ու ողջ անձնակազմից պահանջում է պատասխանատու մոտեցում և ամենօրյա քրտնաջան աշխատանք:
«Ծառայությունն ունի անհրաժեշտ ներուժ, պատրաստված ու արհեստավարժ, գործին նվիրված աշխատակիցներ, ովքեր ի վիճակի են պատշաճ մակարդակով իրականացնել իրենց գործառույթները»,- նշել է երկրի ղեկավարը, հավելելով, որ պետությունը այսուհետ ևս կշարունակի միջոցներ ձեռնարկել՝ ուղղված ծառայության աշխատակիցների աշխատանքային և սոցիալական պայմանների բարելավմանը:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին