Ստեփան Գրիգորյան. ԵՄ-ն պատրաստ է ստորագրել Հայաստանի հետ համաձայնագիրը
«Տալլինում Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհանես Հանը պատասխանելով իմ հարցին՝ նշեց, որ Եվրամիությունը պատրաստ է ստորագրել այս փաստաթուղթը Բրյուսելյան գագաթնաժողովի շրջանակներում»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը։
Նա նշեց, որ Հանին իր հարցադրման ժամանակ մի քանի տարբերակներ է շարադրել, որոնք քննարկվում են Հայաստնում՝ կստորգրվի՞, չի՞ ստորագրվի ու ի՞նչ պատճառներով։
«Նրա բազմակողմանի, հանգամանալից ու հստակ էր, այն այլ մեկնաբանություն չի պարունակում, միանշանակ է, ԵՄ-ն պատրաստ է, կստորագրվի։ Նա ասսց, որ ԵՄ-Հայաստան համագործակցությունը ուղղված չէ երրորդ պետությունների դեմ, այդ համագործակցության վրա չեն կարող ազդել երրորդ երկրները։ Նա նաև նշեց, որ Հայաստանը կարող է ցույց տալ, որ կարող ես լինել ԵԱՏՄ անդամ, միաժամանակ Եվրոպայի հետ շատ լուրջ պայանագիր կնքել»,- ասաց Ստեփան Գրիգորյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Հիմք չունեմ մտածելու, որ մինչ համաձայնագրի ստորագրումն իրավիճակը կտրուկ կփոխվի. քաղաքագետ
- Այս համաձայնագրից բխող հետևանքները միանշանակ դրական են. Արամ Սարգսյան
- Որքան է Հայաստան-ԵՄ նոր համաձայնագրի ստորագրման գործակիցը
- ԵՄ-Հայաստան համաձայնագրի ստորագրմանը բացարձակ որևէ խոչընդոտ չեմ տեսնում. Աշոտյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին