Հիմք չունեմ մտածելու, որ մինչ համաձայնագրի ստորագրումն իրավիճակը կտրուկ կփոխվի. քաղաքագետ
«Նման դեպքերում ինտրիգը մշտապես պահպանվում է: Այս դեպքում կապված է ոչ թե փաստաթղթի, այլ կարող է կապված լինել իրադարձությունների զարգացման հետ, այդ թվում նաև Կատալոնիայի»,- ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրման թեմայով քննարկմանն ասաց բանակցային գործի մասնագետ, CM&Partners ընկերությունում ավագ խորհրդատու Արթուր Մարտիրոսյանը:
Նա նշեց, որ հայկական կողմին հաջողվել է «կամ-կամ»-ի ձևակերպումից հեռանալ, համոզել Եվրամիությանը, որ հնարավոր է ինտեգրացիա, այսինքն՝ «և-և», և այն իրականում պետք է համապատասխանի հայկական կողմի շահերին:
«Բայց կհասնենք դրան, թե ոչ, այսօր բարդ է ասել: Ավելի հստակ կլինի, երբ տեսնենք, թե ինչպես են զարգանում դեպքերը, այդ թվում նաև Կատալոնիայում»,- նշեց Ա. Մարտիրոսյանը:
Քննարկմանը ներկա Կովկասի ինստիտուտի ղեկավար, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանի խոսքով, համաձայնագրի ստորագրման համար քաղաքական խնդիրներ գրեթե չկան: Նրա կարծիքով, առկա խնդիրները տեխնիկական են:
«Կարծում եմ՝ պայմանագիրը կստորագրվի: Մեծ է հավանականությունը, որ այն ստորագրվի նոյեմբերի 24-ին: Եթե չհասցնեն մինչ այդ, կստորագրեն ավելի ուշ: Եվրոպացիների հետ համաձայնեցված է, խնդիրը կապված է եվրոպական բյուրոկրատիայի հետ: Բայց հավանականությունը, որ չստորագրվի, չափազանց փոքր է», -ասաց քաղաքագետը՝ միաժամանակ հավելելով, որ քաղաքականություն է, երբեք չի կարելի կանխատեսել, ամեն ինչ կարող է վերջին պահին տեղի ունենալ:
«Ուղղակի հիմք չունեմ մտածելու, որ այս կարճ ժամանակահատվածում՝ մինչ համաձայնագրի ստորագրումը, իրավիճակը կտրուկ կփոխվի»,- ասաց Կովկասի ինստիտուտի ղեկավարը:
Հարակից հրապարակումներ`
- Որքան է Հայաստան-ԵՄ նոր համաձայնագրի ստորագրման գործակիցը
- Ազատ դեմոկրատներ. Բոլորը պետք է գործադրեն ջանքերը, որպեսզի համաձայնագիրը ստորագրվի
- Արտակ Մանուկյան. Պետք չէ գերագնահատել Հայաստան-ԵՄ համաձայնագիրը
- Հայաստան-ԵՄ համաձայնագիրը ստորագրվելու դեպքում քաղաքացիներն իրենց մաշկի վրա չեն զգա դրա հաջողությունները. քաղտեխնոլոգ
- Հայաստան-ԵՄ նոր համաձայնագիրը կնպաստի համագործակցության շարունակականությանը. Նատալյա Վուտովա
- Ակնհայտ է՝ Հայաստան-ԵՄ նոր համաձայնագիրը նոյեմբերին չի ստորագրվելու. վերլուծաբան
- ՀՀ ԱԳՆ-ն հրապարակել է ՀՀ - ԵՄ համաձայնագիրը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան