Ութ ամիս հետո բերել, շոու սարքել, թե հրթիռ է, ամոթ է.Սամվել Բաբայան
Քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի (Հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելը (փողերի լվացումը)) առաջին մասով առաջադրված մեղադրանքը Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը չի ընդունում:
«Ես գողություն չեմ արել, չեմ օժանդակել գողության, փող չեմ լվացել»,- Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում «Սամվել Բաբայանի և մյուսների գործով» դատական նիստին հարցաքննության ժամանակ ասաց Սամվել Բաբայանը:
Նա նշեց, որ գումարն իրեն պարտք են եղել Մոսկվայից՝ Վասիլին:
«35 հազար դոլարի չափ պարտք էր: Մի մասն ուղարկել էր: Մնացել էր 5 հազարը: Վասիլին ասել էր, որ կարող է ուղարկել գումարը, բայց կրասկոտ է: Դրա համար ասել եմ նմուշ ուղարկի, ստուգեմ՝ փող է, թե ոչ: Ուղարկում է, ստուգել են չենջում, ասել են փող է: Մի մարդ պետք է բերեր այդ գումարը Մոսկվայից, սակայն չի ստացվում: Դրանից հետո զանգել եմ Կարեն Քոչարյանին, հարցրել՝ կա ծանոթ մարդ, որ կարող է բերի: Ճշտել է, ասել է կա: Բերել ու այստեղ ձերբակալվել է»,- ասաց նա՝ հավելելով, որ որևէ մեկին չի դիմել, որ փոխեն այդ գումարը, փոխանակեն:
«Ութ ամիս հետո բերել, այս գործին կապել ու շոու սարքել, որ հանցագործներ են, հրթիռ է, փող է, մի քիչ ամոթ է», - նշեց Սամվել Բաբայանը:
Նա վերջում ասաց, որ գումարն իրենն է, չի հրաժարվում, բերել են իրեն՝ պարտքի դիմաց. «Խնդրում եմ՝ մատնանշել, մեկնաբանել, ցույց տալ, թե որ կետն եմ խախտել՝ փո՞ղ եմ լվացել, ո՞վ է տուժել իմ փող լվանալուց, ո՞ւմ հետ եմ լվացել, որտե՞ղ: Չկա: Շրջանառությունից հանած գումար ընդհանրապես գոյություն չունի: Չկա որևէ փաստաթուղթ»:
Հիշեցնենք, որ Սամվել Բաբայանին առաջադրված մեղադրանքն է՝ դրդել է մի խումբ անձանց` նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով ռազմամթերք հանդիսացող «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահռթիռային համալիր ձեռք բերելուն, փոխադրելուն և պահելուն, ինչպես նաև փոխարկման արդյունքում ձեռք է բերել հանցավոր ճանապարհով ստացված գույք:
Հարակից հրապարակումներ`
- «Սամվել Բաբայանն ընդհանրապես դրա հետ կապ չունի»
- Սա զենք, զինամթերք չի կարող կոչվել. Սամվել Բաբայան
- «Ես ինձ մեղավոր չեմ ճանաչում. Սամվել Բաբայան
- «Բա մեզ ե՞րբ է ձեռք տալիս, դա չեք ուզում իմանա՞լ». Սամվել Բաբայանը՝ դատավորին
- Մեկնարկել է «Սամվել Բաբայանի և մյուսների գործով» դատական առաջին նիստը
- Հույս ունենք՝ դատարանը բոլոր փաստերն օբյեկտիվորեն կգնահատի. Սամվել Բաբայանի պաշտպան
- ԱԱԾ-ն ավարտեց Սամվել Բաբայանի գործով նախաքննությունը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին