Նվազագույն աշխատավարձերի բարձրացումն անխուսափելի է, բայց հարց է ինչպե՞ս և ե՞րբ. ֆինանսների նախարար
«Որևիցե մեկը չի ասում, որ անխուսափելի է նվազագույն աշխատավարձերի բարձրացումը՝ որպես սոցիալական գործիք»,- այսօր Ազգային ժողովում ՀՀ 2018 թ. պետական բյուջեի մասին օրենքի նախագծի նախնական քննարկման ժամանակ նշեց Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը՝ պատասխանելով ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանի հարցին՝ թե ի վերջո երբ է սպասվում աշխատավարձերի և թոշակների բարձրացում։
Նրա խոսքով՝ տնտեսությունը աճելուն զուգահեռ իր հետևից քաշելու է նաև աշխատավարձերը։
«Երբ ժամանակի ընթացքում գործազրկությունը սկսում է ավելի ագրեսիվ նվազել, տնտեսությունը սկսում է նաև արտադրողականությունը մեծացնել, հետևաբար աշխատավարձերը կբարձրանան։ Անխուսափելի է, բայց հարց է առաջանում, ինչպե՞ս և ե՞րբ։ ինչպես հարցի պատասխանը շատ պարզ է՝ մեր քաղաքական թիմն ասում է, որ ունենք այսօր խնդիր, չենք կարող վազել տասը հատ նապաստակի հետևից, պետք է թիրախավորել մեկը կամ երկուսը, որպեսզի արդյունավետ լինի։ Վազեցիր տասը հատ նապաստակի հետևից՝ դատապարտված ես ձախողման», - հայտարարեց նախարարը։
Ֆինանսների նախարարը հիշեցրեց, որ իրենք ասել էին 2017-ին կայունացնել տնտեսությունը, 2018-ին ունենալու են զարգացման մեկնարկ և երբ վստահ լինեն, որ իրենց բոլոր գործիքները ջանքերը արդարացված են, միանշանակ բոլոր սոցիալական խնդիրները դրա հետևից լուծելու են։
«Դրանից հետո ես թոշակառուի առջև արդեն ազնիվ կլինեմ, ես կասեմ՝ հիմա, եթե հինգ հազար դրամով բարձրացնում եմ քո թոշակը, որը բյուջեում ստեղծում է լրացուցիչ 25 մլրդ դրամի պահանջ, դա ես ի զորու եմ ներքին տնտեսական աճի հաշվին պերմանենտ ապահովել և ոչ թե վարկ եմ վերցնելու ու ձեր թոշակները վճարեմ», - հավելեց Արամյանը։
Հարակից հրապարակումներ`
- 2018-ին ակնկալվում է 4.5 տոկոս տնտեսական աճ. Վարդան Արամյան
- Համոզված եմ, որ կունենանք մեր երկրի շահերը լավագույնս արտահայտող բյուջե. ՀՀ վարչապետ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին