Հայկական երջանկություն. «Ռոսիա 24»-ի՝ անդրադարձը
«Россия 24» հեռուստաալիքը «Հայկական երջանկություն» վերնագրով հատուկ ռեպորտաժ է նկարահանել Հայաստանի մասին։
Ռեպորտաժում նշվում է, որ զբոսաշրջությունը 30 տոկոսով ավելացել է, ինչն էլ գործարար միջավայրի զարգացման համար խթան է հանդիսացել։ Սակայն ՀՀ ձեռնարկատերերը հույսը միայն զբոսաշրջիկների դրամապանակի վրա չեն դրել։ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար, Սուրեն Կարայանը նշում է, որ վերջին տարիներին Հայաստանին հաջողվել է էականորեն բարելավել քաղաքացիների կենսակերպը։
«Հայաստանը հարուստ պատմություն ունի։ Աշխարհում առաջին քրիստոնեական պետությունը։
Գիտնականները կարծում են, որ Հայաստանում գինին պատրաստվել է դեռևս 6000 տարի առաջ։
Չոր վիճակագրության հիմքում մարդիկ են, նրանք, ովքեր չեն վախենում գնում են դաշտ, կանգնում են խարույկի առաջ, կառուցում են, պահպանում են ավանդույթները։ Նրանց համար բիզնես պլանը՝ ոչ միայն գումարի, այլ հոգու գործ է»,-նշված է ռեպորտաժում։
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում