Փաստաբանը միջնորդեց փոխել Սամվել Բաբայանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը
Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում «Սամվել Բաբայանի և մյուսների գործով» դատական նիստին Ս. Բաբայանի փաստաբան Ավետիս Քալաշյանը հանդես եկավ միջնորդությամբ:
«Այս գործով մինչ դատավարություն սկսելը իմ կողմից միջնորդություն ներկայացվեց Բաբայանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը փոխել: Մերժվեց դատարանի կողմից այն հիմնավորմամբ, որ դեռևս առկա է, ըստ դատարանի համոզմամբ, հիմնավոր կասկածներ, որ Բաբայանն ազատության մեջ հնարավոր է խոչընդոտի դատաքննությանը, ազդել դատավարության մասնակիցների վրա: Այսօրվա դրությամբ դատավարության բոլոր մասնակիցները՝ թե ամբաստանյալները, թե վկաները հարցաքննվել են, հետազոտվել են բոլոր ապացույցերը, ուստի դատարանի այն ժամանակվա հիմնավորումը ներկա պահին արդեն դարձել է առարկայազուրկ: Խնդրում եմ, միջնորդում եմ Սամվել Բաբայանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխել ազատազրկման հետ չկապված այլ խափանման միջոցով՝ մասնավորապես ստորագրությամբ չհեռանալու մասին, կամ նույնիսկ գրավ, քանի որ կալանավորման տակ պահելու որևէ հիմք այս պահին բացակայում է»,- հայտարարեց Ա. Քալաշյանը:
Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու:
Նշենք, որ մինչ այդ հարցաքննվել է Սամվել Բաբայանը, ով, մասնավորապես ասել է, որ Քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի (Հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելը (փողերի լվացումը)) առաջին մասով առաջադրված մեղադրանքը չի ընդունում, ինչպես նաև՝ որևէ առնչություն չունի «Իգլայի» հետ։ Նա նշեց, որ իր մոտ է գնացել գործով ամբաստանյալ Սանասար Գաբրիելյանը, ցույց տվել պլանշետում առկա «Իգլայի» խողովակի լուսանկարը, հարցրել՝ ինչ վիճակում է այն, հնարավոր է պետք գա բանակին, ինքն էլ ասել է, որ դա ամբողջական չէ, ընդամենը տրուբա է, կարևոր մասնիկը բացակայում է։ Բացի այդ, նրա խոսքով, զգուշացրել է, որ եթե դա նրա մոտ տեսնեն, հնարավոր է՝ քրեական գործ հարուցեն։
«Ես այդ զենքի հետ կապ չունեմ: Մաքուր եմ: Ուզում եմ դա ապացուցել: Մարդկանց ուղղակի մի դատեք»,- ասաց Սամվել Բաբայանը:
Հարակից հրապարակումներ`
- Ութ ամիս հետո բերել, շոու սարքել, թե հրթիռ է, ամոթ է.Սամվել Բաբայան
- «Սամվել Բաբայանն ընդհանրապես դրա հետ կապ չունի»
- Սա զենք, զինամթերք չի կարող կոչվել. Սամվել Բաբայան
- «Ես ինձ մեղավոր չեմ ճանաչում. Սամվել Բաբայան
- «Բա մեզ ե՞րբ է ձեռք տալիս, դա չեք ուզում իմանա՞լ». Սամվել Բաբայանը՝ դատավորին
- Մեկնարկել է «Սամվել Բաբայանի և մյուսների գործով» դատական առաջին նիստը
- Հույս ունենք՝ դատարանը բոլոր փաստերն օբյեկտիվորեն կգնահատի. Սամվել Բաբայանի պաշտպան
- ԱԱԾ-ն ավարտեց Սամվել Բաբայանի գործով նախաքննությունը
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում