«Արջանոց» ռեստորանային համալիրի երկու արջերին տեղափոխել են Ուրցաձորի Կովկասյան կենսաբազմազանության ապաստարան
Արտերկրի լրատվամիջոցներում սույն թվականի հոկտեմբերի 23-ին հոդված էր հրապարակվել Հրազդանի կիրճում գտնվող «Արջանոց» ռեստորանային համալիրի տարածքում պահվող երկու արջերի վերաբերյալ:
Հոկտեմբերի 24-ին ՀՀ ԲՆ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի հանձնարարությամբ Երևանի տարածքային ստորաբաժանման աշխատակիցների կատարած շրջայցի արդյունքում պարզվել էր, որ արջերի վանդակի չափերը չեն համապատասխանում ՀՀ կառավարության 26.06.2009թ. «Անազատ եվ կիսաազատ պայմաններում վայրի կենդանիների, այդ թվում` ՀՀ կարմիր գրքում գրանցված կենդանիներին պահելու եվ օգտագործելու կարգը սահմանելու մասին» թիվ 725-Ն որոշմամբ հաստատված պահանջներին:
Բացատրական աշխատանքների արդյունքում «Արջանոց» ռեստորանային համալիրի տնօրինությունը պատրաստակամություն էր հայտնել արջերին տրամադրել վայրի կենդանիների խնամքի և պահպանման մեջ մասնագիտացված կազմակերպություններին: ԲՆ-ից հայտնում են, որ բնապահպանության և արտակարգ իրավիճակների նախարարության, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցների աջակցությամբ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի անդամների, Երևանի կենդանաբանական այգու մասնագետների հետ համատեղ կազմակերպել են արջերի տեղափոխումն Ուրցաձորի Կովկասյան կենսաբազմազանության ապաստարան: Նոյեմբերի 1-ին ՀՀ Արարատի մարզի Ուրցաձոր համայնքում տեղի կունենա ՀՀ բնապահպանության նախարարության հովանու ներքո ՎիվաՍել-ՄՏՍ-ի, Կենդանիների փրկության միջազգային կազմակերպության (IAR), Ամստերդամի «Արտիս» թագավորական կենդանաբանական այգու համատեղ ջանքերով արջերի փրկարար և վերականգնողական կենտրոնի բացման պաշտոնական արարողություն և գորշ արջերի փրկության նախաձեռնության մեկնարկը։
Կենդանաբանական այգու մասնագետներն արջերին քնեցրել են, քնած վիճակում պատվաստման ենթարկել և անհարմար կառուցված վանդակից առանց բարդությունների տեղափոխել կենդանիների նորակառույց ապաստարան:
Հարակից հրապարակումներ`
- Երևանում առնվազն 7-8 ռեստորան կա, որտեղ արջեր են պահվում
- ԲՆ. «Արջանոց»-ի տնօրինությունը պատրաստակամ է արջերին տրամադրել ավելի բարվոք պայմաններ ունեցող կազմակերպությունների
- Հայաստանյան արջերի վիճակը՝ միջազգային մամուլում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան