Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնը հյուրախաղերով հանդես կգա Երևանում
ՀՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Նիկոլայ Ծատուրյանի ծննդյան 70-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառման շրջանակում Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնը հյուրախաղերով հանդես կգա Երևանում:
Մշակույթի նախարարության հաղորդմամբ, Նիկոլայ Ծատուրյանի բեմադրած ներկայացումները Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնը կցուցադրի մայրաքաղաքի երկու թատերական հարթակներում. նոյեմբերի 1-ին Երևանի Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում կներկայացվի Կալինոսկու «Հրեշը լուսնի վրա» 2 գործողությամբ դրաման և Կ. Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնում նոյեմբերի 3-ին Կրասնոգորովի «Սիրո CASTING» 2 գործողությամբ լիրիկական կատակերգությունը, իսկ նոյեմբերի 4-ին` Մարգարյանի «Եվ երկինքէն 3 աթոռ ինկավ» 2 գործողությամբ երաժշտական ֆարսը:
Հյուրախաղերը կազմակերպվում են ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի նախաձեռնությամբ: