
ՀՀ-ն փորձում է ԼՂ խնդրի խաղաղ կարգավորման հարցը ներառել բրյուսելյան գագաթաժողովի հռչակագրում. «Ժամանակ»
«Ժամանակ»-ի տեղեկություններով նոյեմբերի 24-ին Բրյուսելում կայանալիք ԱլԳ անդամ երկրների գագաթաժողովի հռչակագրի երկրորդ կետում նշված է, որ բրյուսելյան գագաթաժողովի մասնակիցներն աջակցում են ԱլԳ անդամ երկրների տարածքային ամբողջականությանն և սահմանների անձեռնմխելիությանը։
«ԵՄ անդամ Իսպանիայի և կիրակի օրը անկախություն հռչակած Կատալոնիայի համար այս դրույթը չափազանց էական և կարևոր է։ Այս դրույթին աջակցում են նաև ԱլԳ անդամ առնվազ երեք երկիր՝ Ուկրաինան, Վրաստանը և Ադրբեջանը։ Հայաստանը փորձում է ամեն գնով հռչակագրում ներառել դրույթ այն մասին, որ բրյուսելյան գագաթաժողովն աջակցում է ԼՂ խնդրի խաղաղ կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին։ Մինչ այս դա գրեթե անհնար է թվում»,-գրել է թերթը։