Իրանի ԱԳՆ. Արաքսի հյուսիսում Ադրբեջան անվամբ պետությունը ձևավորվել է ընդամենը մի քանի տասնամյակ առաջ
Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչն Իրան-Ադրբեջան հարաբերությունների վերաբերյալ հետաքրքիր հոդված է գրել: Իրանագետ Արմեն Իսրայելյանը ֆեյսբուքյան իր էջում մանրամասնում է, որ Բահրամ Ղասեմին մինչ ավանդական դիվանագիտական ձևակերպումներին անդրադառնալն ու ադրբեջանաիրանական «պատմական» կապերին անդրադառնալը, հստակեցնում է, որ Արաքսի հյուսիսում Ադրբեջան անվամբ պետությունը ձևավորվել է ընդամենը մի քանի տասնամյակ առաջ:
Նա նշել է. «Իրանի հյուսիսային սահմանների հարևանությամբ Ադրբեջանական Հանրապետության ձևավորմամբ՝ 70 տարի անց Արաքսի երկու կողմերի տարածքներն ու այնտեղի բնակչությունը կրկին կապվեցին միմյանց»:
Ի դեպ, հոդվածում Ղասեմին մի քանի անգամ հիշատակում է «Արաքսի այն կողմում գտնվող երկիր, ժողովուրդ» արտահայտությունը:
Ժամանակագրական առումով Ադրբեջանի տեղը Հարավային Կովկասի տարածաշրջանում որոշելուց հետո Իրանի արտաքին գերատեսչության մամուլի խոսնակն անդրադառնում է Բաքվին այնքան մտահոգող մեկ այլ խնդրին՝ կրոնական կապերին՝ այն պատմական, մշակութային, էթնիկական ընդհանրությունների համեմատ որակելով ամենակարևորը:
«Այդ համատեքստում պետք է հավելել, որ օրերս պարսկերեն պարբերականներից մեկը, անդրադառնալով Բաքվի հակաշիայական քաղաքականությանը, համոզմունք էր հայտնել, որ այն համակարգվում է Իլհամ Ալիևի տիկնոջ՝ Մեհրիբան Ալիևայի կողմից»,-նշել է նա:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին