Կատալոնիայի իշխանությունների կայքերը դադարել են աշխատել
Կատալոնիայի գեներալիտետի (կառավարության), դրա ղեկավարի և փոխնախագահի վեբ-կայքերը դադարել են աշխատել: Govern.cat, president.cat և vicepresident.cat հղումներով անցնելու փորձ անելիս բրաուզերը սխալ է տալիս՝ հայտնելով, թե «սերվերը չի գտնվել»:
«Ռիա նովոստի»-ն գրում է, որ Կատալոնիայի խորհրդարանը հոկտեմբերի 27-ին ընդունել Է տարածաշրջանի անկախության բանաձև: Մեկ ժամ անց Իսպանիայի Սենատը հաստատել Է Սահմանադրության 155-րդ հոդվածի կիրառումը, որը թույլ է տալիս Իսպանիայի իշխանությունների ուղղակի կառավարում սահմանել Կատալոնիայում:
Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյը հայտարարել է ինքնավարության կառավարության անդամների, այդ թվում դրա ղեկավար Կառլես Պուչդեմոնի պաշտոնանկության, ինքնավար մարզի խորհրդարանի արձակման և դեկտեմբերի 21-ին Կատալոնիայում վաղաժամկետ ընտրությունների անցկացման մասին: Կատալոնիայի ղեկավարի պարտականությունները փոխանցվել են Իսպանիայի փոխվարչապետ Սորայա Սաենս դե Սանտամարիային:
Հարակից հրապարակումներ`
- Իսպանիան չեղարկել է Կատալոնիայի անկախությունը
- Ինչպե՞ս է աշխարհն արձագանքել կատալոնացիների անկախության որոշմանը
- Անհերքելի է Կատալոնիայի ժողովրդի՝ իր քաղաքական կարգավիճակը ինքնուրույն որոշելու իրավունքը. Արցախի ԱԳՆ
- Իսպանիայի վարչապետը Կատալոնիայի ղեկավարի լիազորությունները փոխանցել է փոխվարչապետին
- Հարավային Օսիան պատրաստ է քննարկել Կատալոնիայի անկախությունը ճանաչելու հարցը
- Տուսկը հայտնել է Կատալոնիայի հետ բանակցություններ չվարելու ԵՄ որոշման մասին
- Կատալոնիայի խորհրդարանը հայտարարել է Իսպանիայից անկախանալու մասին
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան