Ձերբակալվել է Ուկրաինայի ՆԳ նախարար Արսեն Ավակովի որդին
Ուկրաինայում ձերբակալվել է ՆԳ նախարար Արսեն Ավակովի որդին: Նա ձերբակալվել է Ազգային հակակոռուպցիոն բյուրոյի աշխատակիցների կողմից կատարված խուզարկությունից հետո: Այս մասին հայտնել է ՆԳՆ նախարարի նախկին խորհրդական Իլյա Կիվան, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:
«Խուզարկությունն ավարտված է: Ես գիտեմ, որ Ալեքսանդրին տեղափոխելու են դատարան: Ուզում են զրկել նրան ազատությունից, որպեսզի կարողանան ճնշում գործադրել նախարարի որոշման վրա: Ինչքանով ինձ հայտնի է, խուզարկության արդյունքում ոչինչ չեն հայտնաբերել, դրա համար վեցրել են նրա հեռախոսներն ու պլանշետները», - ասել է նա: