Ազատ արձակել Հովհաննես Հարությունյանին կամ կիրառել այլընտրանքային խափանման միջոց. ՊՊԾ գնդի գործով փաստաբանի միջնորդությունը
Շենգավիթի դատարանում ՊՊԾ գնդի գրավմանը մասնակցած խմբից 11 անդամի դատավարությանը ամբաստանյալ Հովհաննես Հարությունյանի պաշտպան Հայարփի Սարգսյանը հանդես եկավ միջնորդությամբ:
«Այս միջնորդությունը կապ ունի իմ պաշտպանյալի առողջության և կյանքի հետ: Միջնորդություն եմ ներկայացնում Հովհաննես Հարությունյանի խափանման միջոցը վերացնելու մասին»,- նշեց փաստաբանը:
Հ. Սարսգյանի խոսքով, 2016 թ. դեկտեմբերի16-ն Մարդու իրավունքների եվրոպական դատարան ներկայացրել էր գանգատ՝ կապված Հովհաննես Հարությունյանի առողջական վիճակի հետ. «ՄԻԵԴ-ը 2017 թվականի մարտին որոշում էր կայացրել ժամանակավոր միջոց կիրառել և անհապաղ Հ. Հարությունյանին քաղաքացիական հիվանդանոց տեղափոխելու, առողջական վիճակին համապատասխան բուժօգնություն տրամադրելու մասին, բայց մինչ օրս չի իրականացվել»:
Փաստաբանն ասաց, որ Հ. Հարությունյանը գտնվում է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում, խուցը խոնավ է, իսկ նման պայմաններում նման առողջական խնդիրներ ունեցող մարդը չի կարող մնալ:
«Բժշկական եզրակացությունների համաձայն, Հովհաննես Հարությունյանին անհապատ անհրաժեշտ է բուժում համապատասխան բժշկական հաստատությունում: Ես ներկայացնում եմ ակնհայտ փաստեր, համապատասխան փաստաթղթեր, որոնք պարզապես չեք կարող անտեսել, պարտավոր եք հաշի առնել, միջոցներ ձեռնարկել, որպեսզի իմ պաշտպանյալը գնա և իր հաշվին բուժում ստանա: Պահանջում եմ՝ որպեսզի իմ պաշտպանյալն անհապատ ազատ արձակվի, կալանքը վերացվի: Եթե դատարանը մերժի միջնորդությունը և կալանքից չազատի, ապա այդ դեպքում Հովհաննես Հարությունյանի նկատմամբ որպես կալանավորման այլընտրանքային խափանման միջոց գրավ կիրառել»,- ասաց Հ. Սարգսյանը:
Պաշտպանական կողմը միացավ Հ. Սարգսյանի միջնորդությանը:
Մեղադրող դատախազները հանդես եկան խափանման միջոց ընտրված կալաավորումը պահպանելու օգտին: Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու:
Հարակից հրապարակումներ`
- ՊՊԾ գնդի գործով փաստաբանները միջնորդեցին երեք մասի բաժանված գործը միացնել մեկ վարույթում
- Միջնորդում ենք՝ դատախազությունը կատարի օրենքով սահմանված իր պարտականությունը. ՊՊԾ գնդի գրավման գործով փաստաբան
- ՊՊԾ գնդի գրավման գործով ամբաստանյալների միջնորդությունը մերժվեց
- Կարծում եմ՝ ձեր մոտ անաչառությունն ավելի դրական է. ՊՊԾ գնդի գործով ամբաստանյալը՝ դատավորին
- ՊՊԾ գնդի գրավման գործով ամբաստանյալին տեղափոխել են հիվանդանոց
- ՊՊԾ գնդի գրավման գործից անջատված մասը մակագրվել է դատավոր Մեսրոպ Մակյանին
- ՊՊԾ գնդի գրավման 14 անդամի գործը ևս կիսվեց
- ՊՊԾ գնդի գրավման գործից անջատված երրորդ մասը մակագրվել է դատավոր Արթուր Օհանյանին
- ՊՊԾ գնդի գրավման 18 անդամի գործը կիսվեց
- Հովհաննես Հարությունյանը նմանատիպ գանգատներով երբևէ չի դիմել բժիշկներին. ՀՀ ԱՆ ՔԿՎ
- Հոգեբույժները Հովհաննես Հարությունյանին ինչ-որ դեղեր են ներարկել, և նա այժմ ոչ ադեկվատ վիճակում է. Փաստաբան
- Կոնսիլիումը եզրակացրել է, որ Հովհաննես Հարությունյանին վիրահատելու կարիք այս պահին չկա
- Հովհաննես Հարությունյանը գործիքային հետազոտության է ենթարկվել
- ԱՆ գլխավոր վնասվածքաբանն այցելել է «Սասնա ծռեր»-ի անդամ Հովհաննես Հարությունյանին
- ԱՆ-ն խոստացել է, որ Հովհաննես Հարությունյանի վիճակի վերաբերյալ կոնսիլիում կկազմակերպվի
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան