200 հազար լայք ու Անֆիսա Չեխովան կդառնա ՌԴ նախագահի երրորդ կին թեկնածուն
Արդեն երրորդ ռուս հայտնի հեռուստահաղորդավարուհին է հայտարարել ՌԴ նախագահի պաշտոնի համար պայքարելու մտադրության մասին: Բարի գործերի կուսակցությունը հայտարարել է, որ իրենց թեկնածուն՝ Անֆիսա Չեխովան հետ կթողնի Կատյա Գորդոնին ու Քսենիա Սոբչակին:
«Լայֆ.ռու»-ի փոխանցմամբ, դերասանուհի, հաղորդավարուհի Չեխովան առաջարկը հրապարակել է «Ինսթագրամ»-ի իր էջում: Նա խոստովանել է, որ քաղաքական կարիերան իրեն երբեք չի գրավել:
Սակայն եթե առաջադրվելու առաջարկության մասին գրառումը հավաքի 200 հազար հավանում, ապա ինքը հանուն ընտրողների ու իր երկրպագուների պատրաստ է մտնել պայքարի մեջ:
Հարակից հրապարակումներ`
- ՌԴ նախագահական ընտրություններին մասնակցելու մտադրություն է հայտնել նաև Եկատերինա Գորդոնը
- Սոբչակ. Չեմ կարծում՝ Հիլարի Քլինթոնը լավագույն մարդն է, ումից կարելի է խորհուրդներ վերցնել
- Ձիու դիմակով տղամարդը` Քսենիա Սոբչակի ասուլիսին
- Պեսկովը մեկնաբանել է նախագահական ընտրություններում Սոբչակի մասնակցության հարցը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան