2018-ին Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի զարգացման ծրագրով նախատեսված է 22,6 մլրդ դրամ. Վ. Մարտիրոսյան
«2018 թվականին Տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարության գծով պետական բյուջեի ծախսերը կկազմեն շուրջ 47,4 մլրդ դրամ»,- «ՀՀ 2018թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի նախնական քննարկման ժամանակ հայտնեց նախարար Վահան Մարտիրոսյանը:
Նա նշեց, որ իրականացվելու է 25 ծրագիր՝ 10 վարկային և 2 դրամաշնորհային։
«Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի զարգացման ծրագրով նախատեսված է 22,6 մլրդ դրամ, 2,8 մլրդը Եվրոպական ներդրումային բանկի կողմից տրամադրվող դրամաշնորհ է: 2018 թվականին շինարարական աշխատանքները կշարունկավեն շուրջ 84 կմ ճանապարհահատվածներում, որից կբետոնապատվեն 40-ից 45 կմ-ը», - տեղեկացրեց Մարտիրոսյանը։
Ինչ վերաբերում է ՀՀ պետական սահմանի՝ Բագրատաշենի անցման կետ կամրջի վերակառուցման ծրագրին, նախարարն ասաց, որ նախատեսված է տրամադրել 1,13 մլրդ դրամ. «Ծրագրերի ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 3,4 մլրդ դրամ: Շինարարությունը կազմակերպելու մրցույթներն ավարտվել են, պայմանագրերը կնքման փուլում են։ Կիրականացվեն նախագծային աշխատանքների 100 տոկոսը, կամրջի շինարարության մոտ 20 տոկոսը և տեխնիկական վերահսկողության աշխատանքները»։
«Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը հարց ուղղեց Վահան Մարտիրոսյանին, թե արդյոք նախարարության 5-ամյա ծրագրում նախատեսվա՞ծ է Հայաստան-Իրան երկաթուղու կառուցման ծրագիրը և ի՞նչ է արվում երկաթուղու արդիականացման համար։
«Այսօր Հայաստանն ունի ստորագրած պայմանագիր տրված ընկերության հետ, որը պարտավորություն է վերցրել ներդրումային ծրագիր ներկայացնել Հայաստան-Իրան երկաթգիծը կառուցելու համար։ Քննարկումներն այդ ընկերության հետ շարունակվում են։ Արդյունքների մասին տեղյակ կպահենք», - նշեց նախարարը։
Ինչ վերաբերում է արդիականացմանը՝ պատասխանեց, ոչ հարավկովկասյան երկաթուղիների ներդրման ծրագրերը 100,3 տոկոսով կատարվում են և վերահսկվում. «Այդ ծրագրերը հիմա շատ ավելի խիստ հսկողության տակ են, և ցանկացած ներդրումային ծրագրի համար մինչև նախագիծ չի ներկայացվում, մենք այն չենք հաստատում», - հավելեց Վահան Մարտիրոսյանը։
Հարակից հրապարակումներ`
- Չենք կարող ենթադրություններ անել, հետո ասել կյանքը ցույց կտա. Միքայել Մելքումյան
- Փոխնախարարը՝ գերատեսչություններին տրամադրվող բյուջետային գումարների մասին
- Պետական բյուջեի եկամուտների կանխատեսումները կատարվել են հաշվի առնելով երեք գործոն. Ջանջուղազյան
- 2018 թվականի համար նախատեսվում է ՀՆԱ-ում բյուջեի պակասորդի նվազում. ԿԲ նախագահ
- 2018-ին ակնկալվում է 4.5 տոկոս տնտեսական աճ. Վարդան Արամյան
- Համոզված եմ, որ կունենանք մեր երկրի շահերը լավագույնս արտահայտող բյուջե. ՀՀ վարչապետ
- Հյուսիս-հարավ ճանապարհի շինարարությունը վերահսկող կազմակերպությունները խնդիրներ են գրանցել. նախարար
- Վ. Ղուկասյանն առաջարկում է Հյուսիս-Հարավի կառուցման հետևանքով առաջացած հողաթմբերը տրամադրել համայնքներին
- Ներկայացվել են «Հյուսիս-հարավ» ծրագրում ներգրավված իտալական ընկերությունների աշխատանքի դրական ու բացասական արդյունքները
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան