Sotheby's-ը Հոկտեմբերյան հեղափոխության 100-ամյակի առիթով վաճառելու է խորհրդային արվեստի ավելի քան 300 օրինակ
Հոկտեմբերյան հեղափոխության 100-ամյակի առիթով Sotheby's աճուրդային տունը նոյեմբերին կազմակերպելու է «Խորհրդային միության արվեստը» վաճառք: Ինտերֆաքսի հաղորդմամբ, աճուրդում ներկայացվելու է ավելի քան 300 լոտ:
«Մենք նախկինում էլ վաճառել ենք խորհրդային արվեստի գործեր, բայց այս տարի՝ Հոկտեմբերյան հեղափոխության 100-ամյակի առիթով, առաջին անգամ որոշել ենք կազմակերպել առանձին վաճառք նոյեմբերի 28-ին: Սա հետաքրքիր է ոչ միայն քաղաքական, այլ նաև գեղարվեստական տեսանկյունից՝ տեսնել, թե ինչպես է փոխվել իրավիճակը: Վաճառքում ներկայացվելու է 323 ցուցանմուշ»,- հայտնել են աճուրդային տնից:
Աճուրդային տան ներկայաուցչի խոսքով, արվեստի խորհրդային շուկան գրավում է ոչ միայն ռուս, այլ նաև հավաքում է կոլեկցիոներների աշխարհի տարբեր երկրից:
Հաղորդվում է, որ Լոնդոնում նոյեմբերի 28-ին Sotheby's-ը կազմակերպվելու է նաև «Ռուսական գեղանկարչություն», «Ռուսական դեկորատիվ-կիրառական արվեստ» աճուրդներ: Առաջինը նվիրված է ռուսական արվեստին, ներկայացվելու է 166 լոտ:
Նոյեբերի 1-2-ին Մոսկվայում կազմակերպվելու է լոտերի նախաաճուրդային ցուցադրություն, ներկայացվելու է 35 աշխատանք ռուսական գեղանկարչության և «Խորհրդային միության արվեստը» նոյեմբերյան աճուրդներից: Ցուցադրվելու են Հովհաննես Այվազովսկու, Կոնստանտին Սոմովի, Լև Բակստի, Ալեքսանդր Էկստերի և այլ վարպետների աշխատանքներ: