Նոյեմբերի առաջին 10-օրյակը՝ փսորիազի դեմ պայքարի օրեր
ԱՆ Մաշկաբանության և սեռավարակաբանության բժշկագիտական կենտրոնը նոյեմբերի առաջին 10-օրյակը հայտարարում է փսորիազի դեմ պայքարի օրեր, որի շրջանակներում կենտրոն դիմած բոլոր այցելուները բարձրակարգ մասնագետների կողմից կստանան անվճար խորհրդատվություն, անհրաժեշտության դեպքում կկազմակերպվեն կլինիկական հետազոտություններ (ներառյալ դերմատոսկոպիա)` 20 % զեղչով:
Փսորիազով հիվանդների ժամանակին հայտնաբերումը, բուժումը և դինամիկ հսկողությունը հիմք կտա կանխարգելելու այդ ծանր հիվանդության բարդությունները՝ ապահովելով հիվանդների արժանավայել կյանքով ապրելու իրավունքը:
«Բաց դռներին» մասնակցելու համար կամ լրացուցիչ հարցերի դեպքում զանգահարել՝ 099 29 03 03, 010 35 02 41 հեռախոսահամարներով։