Խորհրդային իրականությունը շարունակվում էր նաև Ստալինից անկախ. իրավապաշտպան
Պուտինյան Ռուսաստանը չի կարող հարգել քաղաքական բռնությունների զոհերին: Մոսկվայում ստալինյան բռնաճնշումների զոհերի հիշատակման երեկվա միջոցառումը լոկ երկերեսանիության դրսևորում էր: Այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նման տեսակետ հայտնեց իրավապաշտպան Վարդան Հարությունյանը:
«Ստալինյան բռնաճնշումների տարիներին մարդկանց ճակատագրեր են խեղվել՝ ինչպես հասարակ, այնպես էլ մտավորական խավի ներկայացուցիչների: Խորհրդային իրականությունը, սակայն, շարունակվում էր նաև Ստալինից անկախ: Ընդ որում, եթե Ստալինի ժամանակներում ճնշվում էր կամայական մեկը, ապա հետստալինյան շրջանում կամայականությունների շրջանակները փոքրանում էին, և թիրախավորվում էին առանձին ազատամիտներ»,- նշեց նա:
Անդրադառնալով Հովհ. Թումանյանի անվան թանգարանում վերջերս փակված, աղմկահարույց «Խավարում» ցուցահանդեսին՝ իրավապաշտպանը համոզմունք հայտնեց, որ ցուցադրությունը փակվեց անուններ հրապարակելու, հասցեական լինելու համար:
«Կարծում եմ՝ Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը չէր կարող ՀՀ մշակույթի նախարարին հրահանգել փակել ցուցահանդեսը, հրահանգել կարող էին ավելի բարձր օղակներ»,- համոզմունք հայտնեց Վարդան Հարությունյանը:
Հիշեցնենք՝ Հովհ. Թումանյանի թանգարանում շուրջ 22 օր տևած «Խավարում» ցուցահանդեսը, որը նախատեսվում էր ցուցադրել մինչև աշնան վերջ, մշակույթի նախարարության որոշմամբ սեպտեմբերի 9-ին փակվել էր: Ցուցահանդեսը ներկայացնում էր ստալինյան բռնությունների զոհերին, որոնց թվում էին նաև Հովհաննես Թումանյանի երեք որդիները:
Հարակից հրապարակումներ`
- Թումանյանի թանգարանի տնօրենին հնչեցրած սպառնալիքի առիթով քրգործ չի հարուցվել. ՀԺ
- Արմեն Ամիրյան. Թումանյանի թանգարանը համաձայնություն չի ունեցել նման ցուցադրություն կազմակերպելու. «Հրապարակ»
- Հարցում. Ռուսաստանցիների մեկ քառորդը ստալինյան բռնաճնշումները համարում է անհրաժեշտություն
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում